▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժվար էր բաժանվել, բայց ճանապարհը ես եմ ընտրել. Լիկա Սալմանյան

Blognews.am-ը գրում է. Սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանն օրերս վերադարձել է Հայաստան։ Ուկրաինա՝ մայրիկի մոտ մեկնելուց առաջ նա ասել էր, որ Հայաստան կվերադառնա լավ առաջարկ  ստանալու դեպքում և նրանից հետաքրքրվեցինք արդյոք ստացել է ցանկալի առաջարկը։

«Կարելի է ասել՝ այո, բայց դեռ չեմ կարող ոչինչ ասել, քանի որ ամեն ինչ քննարկման փուլում է։ Դեռ չեմ կարող հստակ որևէ բան ասել»,- ասաց նա, իսկ հարցին՝ խոսքը հեռուստատեսային նախագծի՞, թե գեղարվեստական ֆիլմի մասին է, նա պատասխանեց, որ հնարավոր է և՛ մեկը լինի, և՛ մյուսը։ «Հասցրեցի լիովին հանգստանալ։ Պատրաստ էի աշխատել հանգստի առաջին շաբաթից հետո, երկար հանգիստն ինձ համար չէ, անսովոր է։ Երկար չեմ սպասեցնի նրանց, ովքեր ցանկանում են ինձ կրկին տեսնել էկրաններին»,- նկատեց սերիալային դերասանուհին։

Լիկան նշեց, որ առաջարկը միակ պատճառը չէր, որի համար նա վերադարձել է Հայաստան։ «Չեմ կարողանում երկար ժամանակ ապրել ուրիշ երկրում։  Կարծում էի՝ այս անգամ կստացվի, սակայն տպավորություն էր, թե խեղդվում եմ»,- ասաց նա՝ նշելով, որ մայրիկի մոտ շատ լավ է հանգստացել։

«Զարմանալի է, որ այնտեղ ուզում էի շուտ վերադառնալ, իսկ երբ վերադարձա, ուզում էի հետ գնալ։ Երբ ասում էի, որ ուզում եմ վերադառնալ, մայրս հարցնում էր՝ ինչն եմ ավելի շատ կարոտում, պատասխանում էի՝ ամեն ինչը։ Այստեղ ամեն ինչ հարազատ է ու իմն է, այնտեղ խորթ էր, օտար։ Հիմա միայն մայրիկիս, քույրիկիս, հարազատներիս եմ կարոտում»,- ասաց նա։

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին