▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ավարտական խնջույքը դպրոցի ճաշարանում նշեցինք». Անաիս Սարդարյանի, Շուշան Երիցյանի և Աննա Գրիգորյանի դպրոցական հուշերից

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ի հետ Վերջին զանգի մասին իրենց հուշերով այսօր կիսվեցին մի շարք հայտնիներ, ովքեր վաղուց ավարտել են դպրոցը:

Դերասանուհի Անաիս Սարդարյանն ուղիղ տասը տարի է, ինչ ավարտել է դպրոցը. «Այսօր, երբ առավոտյան կենտրոնով անցնում է, շատ փուչիկներով մեքենաներ նկատեցի և միայն այդ ժամանակ հիշեցի, որ այսօր «Վերջին զանգ»-ն է, միանգամից տրամադրությունս բարձրացավ,- նշեց դերասանուհին ու պատմեց,- ես սովորել եմ Աբովյան քաղաքի թիվ 7-րդ դպրոցում: Պետք է ասեմ, որ շատ հետաքրքիր «Վերջն զանգ» ենք ունեցել, քանի որ մեր տարիներին դեռ պահպանվում էր այն ավանդույթը, ըստ որի՝ «Վերջին զանգ»-ը պարտադիր բեմի վրա էր անցնում, հետո դրան հաջորդեց մեր խնջույքը, որը դպրոցի ճաշարանում նշեցինք, հետո ավելի ուշ նաև՝ ավարտական երեկո: Այսինքն՝ իրար հաջորդող երևույթներ, որոնք այդ ժամանակ չգրված օրենքներ էին, իսկ ես շատ ուրախ եմ, որ հենց այդ շրջանում եմ սովորել»: 2015-ի շրջանավարտներին շնորհավորելով՝ Անաիսը կարոտով լի խոսքերով նշեց. «Բոլոր շրջանավարտներին մաղթում եմ, որ նոր կյանքում շատ լինեն ուրախ պահեր, որպեսզի ճիշտ մասնագիտություն ընտրեն, ու կյանքում առաջին լուրջ քայլը ճիշտ անեն: Ես շատ եմ կարոտում դպրոցական տարիներս, դասընկերներիս հետ ժամանակ առ ժամանակ շփվում եմ, բայց ցավով պետք է ասեմ, որ շփումը գնալով պակասել է, քանի որ նրանցից շատերը այլևս Հայաստանում չեն բնակվում, հենց սրանից էլ ելնելով մեր շրջանավարտներին մաղթում եմ, որ այնպիսի մասնագիտություն ընտրեն և մեր պետության վիճակն էլ այնպիսին լինի, որ ոչ մեկ չցանկանան հեռանալ մեր հայրենիքից, որպեսզի ուրիշ երկրների փոխարեն հենց մեր Հայաստանը շենացնենք»:

 Մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանն էլ պատմեց,  որ սովորել է Երևանի թիվ 189 դպրոցում, և շատ հետաքրքիր դպրոցական տարիներ է ունեցել: Նա նշեց, որ իր  դպրոցական տարիների շրջանավարտների և այսօրվա շրջանավարտների միջև շատ մեծ տարբերություն է տեսնում. «Իմ վերջին զանգը կյանքիս ամենահիշարժան օրերից մեկն է եղել, ու հիմա, երբ համեմատում եմ այսօրվա սերնդի շրջանավարտներին մեր ժամանակահատվածի շրջանավարտների հետ, նկատում եմ, որ մեծ առաջընթաց կա, երիտասարդությունը ավելի գեղեցկացել է, ավելի առաջադեմ է դարձել, տեսնում եմ ավելի խելամիտ, ավելի հասուն երիտասարդություն, քան մենք էինք այդ տարիքում: Սա իր դրական և բացասական կողմն ունի, - նշեց դերասանուհին ու հիշեց իր «Վերջին զանգ»-ի միջոցառման մանրամասները,- այդ օրը ես այնքան հուզված էի, հիշում եմ, որ անգամ ամիսներ շարունակ սովորած երկտողը այդ օրը հուզմունքից շփոթեցի և չկարողացա արտասանել, այն ժամանակ չէի պատկերացնում, որ տարիներ հետո այսքան անկաշկանդ կարող եմ աշխատել տեսախցիկների առջև»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին