▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չներվածները» հավակնում է դառնալ կինոթատրոնային հիթերից մեկը

Հունիսի 3-ից կինոէկրաններ կբարձրանա նոր գեղարվեստական ֆիլմ` «Չներվածները»: Այն դրամա է, որը պատմում է սիրահար զույգի պատմություն, ովքեր ստիպված են հաղթահարել բազմաթիվ փորձություններ` իրենց կյանքը կառուցելու համար, սակայն ամեն ինչ այլ ընթացք է ստանում, երբ ֆիլմի գլխավոր հերոսը` Նարեկը (Տիգրան Նալչաջյան) ստիպված է լինում ընկերուհու քրոջ բուժման ծախսերը հոգալու համար ընդունել քրեական հեղինակություն Վաղոյի (Արթուր Մկրտչյան)  գործնական առաջարկը, որը դառնում է ճակատագրական:  

Ֆիլմը հագեցած է սյուժետային շրջադարձերով, որը հանդիսատեսին կպահի լարվածության մեջ: «Չներվածները» հավակնում է դառնալ ամառվա սեզոնի կինոթատրոնային հիթերից մեկը, քանի որ այս ոճի ֆիլմեր վերջին տարիներին շատ հազվադեպ են հայտնվում հայկական կինոշուկայում:

Ֆիլմը նախատեսված է տարբեր նախասիրությունների տեր հանդիսատեսի համար, և այն հունիսի 3-ից հասանելի կլինի մայրաքաղաքի կինոթատրոններում, իսկ հունիսի 4-ից արդեն նաև Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Ֆիլմի ցուցադրություններ նախատեսված է նաև այլ մարզերում և արտերկրում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին