▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալ «Եվրատեսիլ»-ում. Ադրբեջանի երգը պլագիատ է

«Եվրատեսիլ» երգի մրցույթը չի դադարում քննարկվել։ Այս անգամ համացանցի քննարկման թեմա է դարձել Շվեդիայի ներկայացուցիչ Մանս Զելմերլովի շոուն։ Համաշխարհային սարդոստայնի տարբեր անկյուններում քննարկում են, որ մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի շրջանակում երգչի ելույթը պարունակում է իլյումինացիայի տարրեր և  ամբողջությամբ կրկնօրինակում է ամերիկացի երգչուհի Բեյոնսեի երաժշտական համարը 2001 թ. «Bilboard»-ի մրցանակաբաշխության ժամանակ։  

Монсу Зелмерлев (слева) и Бейонсе

Շվեդ երգչի մոտ տեսնում ենք նկարված մարդուկների բանակ, ինչը կա նաև Բեյոնսեի համարում, բացի դա՝ երկուսի ետևում էլ վեր են խոյանում կառույցներ։ 


Գնալով եվրատեսիլյան պլագիատների հետքերով հայտնաբերեցինք ևս մի քանի երգ, որոնք ակնհայտորեն կրկնօրինակում են հայտնի հիթերը: Եզրափակչում այսօր ելույթ կունենա Մոլդովայի ներկայացուցիչ Էդուարդ Ռոմանյուտանը՝ իր «I want your love» երգով։ Երբ լսում ես ստեղծագործության կրկներգը, առաջին բանը, որ գալիս է մտքիդ, դրա պարզ նմանությունն է Ջեյսոն Դերուլոյի «Talk Dirty» երգի կրկներգին։ 

Եզրափակչում հայտնված վերջին պլագիատը այնտեղ է հասել մեր հարևան երկրից։ Երբ առաջին անգամ լսեցի Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Հուսեյնովի «Hour of wolf» երգը, տպավորություն էր, որ այն ինձ վաղուց է ծանոթ։ 



Աղբյուրը՝ Gag Armfan Smbatyan

Blognews.am

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին