▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոռ Սուջյանը և Նազենի Հովհաննիսյանը՝ «Եվրատեսիլ-2015»-ի մասին

Lurer.com-ը գրում է.Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակիչ փուլը և հենց այսօր էլ պարզ կդառնա մրցույթի հաղթողը: Հայաստանը մրցույթին ներկայացնում է Genealogy խումբը: Երգի սկզբնական անունն էր «Մի ժխտիր»՝ Don’t deny, այնուհետև անվանումը վերանայվեց, դառնալով՝ «Առերեսվի՛ր ստվերին» (Face The Shadow):

Զրույցում «Եվրատեսիլ-2013»-ի հայաստանյան ներկայացուցիչ Գոռ Սուջյանն ասաց, որ այս անգամ չի հասցրել դիտել կիսաեզրափակիչը և ծանոթ չէ այլ երկրների երգերին.

«Ճիշտն ասած՝ այս անգամ չեմ նայել, բայց այսօր անպայման դիտելու եմ»,- ասաց երգիչը և հավելեց, որ երգը շատ լավն է, գաղափարը՝ նույնպես: «Լավ է, որ երգի միջոցով մեր ներկայացուցիչները համախմբվել են, կապել այն Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ: Հարցրինք՝ ինչքանո՞վ է լավ ընտրված երգի ֆորմատը «Եվրատեսիլի» բեմի համար, պատասխանեց. «Մեր երգը շատ տեղին է ընտրված, «Եվրատեսիլի» բեմի համար հատուկ ֆորմատ գոյություն չունի, իսկ մրցույթը թույլ է տալիս ազատ որոշել երգի ֆորմատը»,- ասաց Գոռ Սուջյանը: 

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, ով այս օրերին գտնվում է Լոնդոնում, մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս տարի չի հասցրել հետևել «Եվրատեսիլի» ընթացքին, հետևաբար, չի կարող ասել, թե որ տեղը զբաղեցնելու հավանականություն ունեն Հայաստանի ներկայացուցիչները: 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին