▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ հեռուստատեսությամբ են ցույց տալիս հորը,որդիս ձևացնում է,թե չի էլ ճանաչում. Լիլիթ Կարապետյան

Life.panorama.am-ը գրում է.Երգչուհի Լիլիթ Կարապետյանը  զրույցում պատմեց իր մասնակցությամբ «Անհայտ հասցե» իրապատում շոուից և խոսեց որդու և նրա հոր՝ երգիչ Դավիթ Թուջարյանի հարաբերությունների մասին, կիսվեց միայնակ մորը հուզող խնդիրներով:

Երգչուհին պատմեց, որ իր միակ թուլությունը որդին է՝ Կարենը, ում ոչ մի խնդրանքը չի կարողանում մերժել, սակայն գիտակցում է, որ երեխային ճիշտ դաստիրակելու համար, պետք չէ նրան կուրորեն սիրել: «Ես մի բան եմ հասկացել՝ երեխային ճիշտ դաստիարակելու համար պետք է նրան շատ չսիրել. ես հասկացա, որ դա շատ ճիշտ բան է, ես էլ եմ երեխայիս հիվանդագին կերպով սիրում, մեկ-մեկ մտածում եմ, որ պետք է փոխվեմ, սերս մի փոքր այլ կերպով արտահայտեմ, որոշում եմ, բայց դե գիտեմ, որ ես միևնույն է անուղղելի եմ: Ես այն ծնողներից եմ, որ երբ որդիս մի բան է ուզում ու նայում է աչքերիս, թուլանում եմ, մեռնում եմ…»,- նշեց նա ու հավելեց,- սիրո նման արտահայտումը մեզ մոտ ազգային բնույթ ունի. մայրս էլ մեզ մենակ է մեծացրել, քանի որ հայրս շատ վաղուց է մահացել, նա մեզ համար և հայր է եղել, և մայր, մեզ համար ամեն ինչի է պատրաստ եղել»:

Խոսելով լիարժեք ընտանիք ունենալու կարևորության մասին՝ երգչուհին պատմեց միայնական որդուն մեծացնելու դժվարությունների մասին, որոնք այսօր իրեն են բաժին ընկել: «Մեկ-մեկ խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով լինում են օրեր, որ քիչ ե տեսնում որդուս, մայրս էլ ծիծաղով ասում է՝ դու կարծես Կարենի ոչ թե մայրը, այլ հայրը լինես: Իսկապես ես Կարենի և՛ հայրն եմ, և՛ մայրը: Բայց մի բան էլ գիտեմ՝ ինչ էլ անեմ, միևնույն է նրա համար երկու ծնողների տեղը չեմ կարող լրացնել, հայրը մնում է հայր, մայրը՝ մայր: Իհարկե, որդուս համար հոր բացը կա, ես դա առավել եմ զգում, երբ տեսնում եմ, թե ինչպես է ձգտում, որ իրենից մեծ տղաների հետ շատ շփվի: Կարենս շուտով վեց տարեկան կդառնա, բայց, հավատացեք, նա շատ ավելի հասուն տղա է, շատ ավելին է ըմբռնում, քան նրա հասակակիցները, հիմա շատ է փոխվել, այլևս շատ չի արտահայտվում, շատ չի ցույց տալիս, որ զգում է հոր դատարկությունը, երևի նրա համար, որ ես և տատիկը մեզ վատ չզգանք: Առաջ, եթե կարող էր հոր մասին խոսել, արտահայտվել, երբ պատահական հեռուստատեսությամբ ցույց էին տալիս, ուրախանում էր, ինձ էր կանչում,  կանգնում էր հեռուստացույցի առաջ և ուրախությամբ ու կարոտով նայում, իսկ հիմա շատ անտարբեր է, անգամ հեռուստատեսությամբ, երբ ցույց են տալիս, ձևացնում է, թե չի էլ ճանաչում: Մի անգամ հեռուստացույցով ցույց էին տալիս, ես ինքս նրան կանչեցի, փորձեցի ուշադրությունը սևեռել, բայց նա ընդամենը ասեց «Մամա, ո՞վ է նա» ու գնաց»:

Հարցին՝ ի՞նչն է պատճառը Դավիթը չի տեսակցում որդուն, Լիլիթը նկատեց. «Արդեն շատ երկար ժամանակ է, ինչ նրանք բացարձակապես չեն հանդիպում, բայց մինչ այդ էլ հանդիպումները լինում էին տարվա մեջ մի քանի անգամ, մի քանի ժամով: Այսօրվա նրանց չհանդիպելու պատճառը կոնկրետ ես եմ՝ ելնելով շատ իրավիճակներից: … Երեխայի զգացմունքների հետ խաղալ չի կարելի, կամ կաս, կամ չկաս, իսկ եթե կաս լավ կաս»: Անդրադառնալով ամուսնանալու ու նոր ընտանիք կազմելու մասին հարցին, երգչուհին ասաց, որ պահին նման մտադրություն դեռ չունի և կարծում է, որ դեռ դրա ժամանակը չէ: Խոսելով աշխատանքային ծանրաբեռնվածության մասին, երգչուհին նշեց, որ շատ հրավերներ է ստացել գեղարվեստական ֆիլմերից, որոնց, սակայն մերժել է այն պատճառով, որ որոշել է երգարվեստում ավելի խորանալ և այն ստվերում չթողնել: Փոխարենը Լիլիթը նկարահանվում է «Անհայտ հասցե»  իրապատում շոուում. «Պետք է նկատեմ, որ ես իսկապես հաճելիորեն զարմացած եմ, որ Հայաստանում առաջին անգամ նման ծրագիր անելով՝ ամեն բան բարձր մակարդակի վրա էր, մտածված փորձությունները բավականին մասնագիտորեն են ընտրվել. ես իսկապես չէի պատկերացնում, որ փորձ չունենալով հնարավոր է նման կերպով անցկացնել այս շոուն»,- նկատեց երգչուհին և պատմեց այս ծրագրում մասնակցելու հրավերի մասին. «Մտահղացման հեղինակները իմ ընկերներն էին՝ Արայիկ Համբարձումյանն ու Սահակ Ասատրյանը, և եթե նրանք չլինեին կազմակերպիչները, հնարավոր է, որ ինձ չհրավիրեին էլ, քանի որ նման նախագծերին, կարծում եմ, հրավիրում են սպորտային պատրաստվածություն ունեցող մարդկանց:

Առվել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին