▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեպարդյեն պատրաստ է մեռնել Ռուսաստանի համար և իրեն ֆրանսիացի չի համարում

 

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, ով ստացել է ՌԴ քաղաքացիություն` խուսափելով Ֆրանսիայի հարկային մարմիններից, հայտարարել է, որ պատրաստ է մեռնել Ռուսաստանի համար: Այս մասին նա ասել է Vanity Fair ամսագրին տված հարցազրույցում:
«Պատրաստ եմ մեռնել Ռուսաստանի համար, քանի որ այստեղ մարդիկ ուժեղ են: Չեմ ցանկանում մահանալ հիմարի պես՝ ներկայիս Ֆրանսիայում», – ասել է Դեպարդյեն: Միաժամանակ նա նշել է, որ երբեք իրեն ֆրանսիացի չի զգացել և չի կիսել այն արժեքները, որով իրեն դաստիարակել են:
Ավելի վաղ, Կաննում Դեպարդյեն «սեր էր խոստովանել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ռուսաստանի քաղաքացիություն ստացած Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն  Vanity Fair ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է մեռնել Ռուսաստանի համար:

«Պատրաստ եմ մեռնել Ռուսաստանի համար, քանի որ այստեղ մարդիկ ուժեղ են: Չեմ ցանկանում մահանալ հիմարի պես՝ ներկայիս Ֆրանսիայում», – ասել է դերասանը: Միաժամանակ Դեպարդյեն նշել է, որ երբեք իրեն ֆրանսիացի չի զգացել և չի կիսել այն արժեքները, որով իրեն դաստիարակել են:

«Ես ոչնչի չեմ հավատում, հատկապես ինձ։ Երբեմն գիշերը անկողնումս ուզում եմ հավերժ քնել»,-ասել է նա։

Ավելի վաղ, Կաննում Դեպարդյեն «սեր էր խոստովանել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հիշեցնենք, որ Դեպարդյեն 2013թ. հունվարից Ռուսաստանի քաղաքացի է և հեռացել է Ֆրանսիայից հարկերի պատճառով, որովհետև չէր ցանկանում 65 տարեկան հասակում 87% հարկ վճարել:

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին