▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեգենդար դերասանը տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ և չի հիշում, թե ինքն ով է

 

Եգիպտացի դերասան Օմար Շարիֆը տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ, որը նրա մոտ ի հայտ է եկել 3 տարի առաջ։ «Վեստի»–ի փոխանցմամբ՝ դրանից հետո դերասանի վիճակն օրեցօր ավելի է վատանում: 83-ամյա դերասանը դեռ գիտակցում է, որ ճանաչված է, սակայն չի հիշում ֆիլմերը, որոնցում նկարահանվել է, և մոռանում է ընկերների անունները։ Այս մասին պատմել է նրա որդին՝ Թարեք Շարիֆը՝ հավելելով, որ հայրը հրաժարվում է բուժումից։
Շարիֆը «Ոսկե գլոբուսի» երկակի դափնեկիր է, այդ թվում՝ բժիշկ Ժիվագոյի (Բորիս Պաստեռնակի համանուն վեպի էկրանավորումը) դերի համար (1966), 1963–ին «Օսկարի» է ներկայացվել «Երկրորդ կարգի լավագույն դերասան» անվանակարգում («Լոուրենս Արաբացի»)։ Ընդհանուր առմամբ, Շարիֆը նկարահանվել է մոտ 60 ֆիլմում։

Եգիպտացի հայտնի դերասան Օմար Շարիֆը տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ, որը նրա մոտ ի հայտ է եկել 3 տարի առաջ։

«Վեստի»–ի փոխանցմամբ՝ իսպանական El Mundo պարբերականի հետ զրույցում լեգենդար դերասանի որդին՝ Թարեք ալ-Շարիֆը պատմել է, որ սարսափելի հիվանդության պատճառով հայրը կորցրել է հիշողությունը:

«Նա չի հիշում, թե ինքն ով է, ինչ մեծ ճանաչում է ժամանակին վայելել, ինչու են մարդիկ փողոցում մոտենում իրեն ու ջերմ ողջունում: Երբեմն, սակայն, նա վերհիշում է իր աստղային դերերը, բայց չի կարողանում հիշել` երբ և որտեղ է նկարահանվել, և մոռանում է ընկերների անունները»,-մանրամասնել է Թարեքը և հավելել, որ Օմար Շարիֆը չի հիշում նաև այն փաստը, որ իր կինն արդեն մի քանի ամիս է՝ ողջ չէ, ու անընդհատ հարցնում է նրա ինքնազգացողության մասին: 

Թարեք ալ Շարիֆը նաև հույս չի հայտնել, որ հայրը երբևէ կբուժվի:

«Վիճակը գնալով ավելի է վատանում, բայց 82-ամյա հայրս չի ցանկանում ընդունել հիվանդության փաստն ու կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, նա հրաժարվում է բուժումից»,-ասել է Շարիֆի որդին::

Նշենք, որ Օմար Շարիֆը «Ոսկե գլոբուսի» երկակի դափնեկիր է, այդ թվում՝ բժիշկ Ժիվագոյի (Բորիս Պաստեռնակի համանուն վեպի էկրանավորումը) դերի համար (1966), 1963–ին «Օսկարի» է ներկայացվել «Երկրորդ կարգի լավագույն դերասան» անվանակարգում («Լոուրենս Արաբացի»)։ Ընդհանուր առմամբ, Շարիֆը նկարահանվել է մոտ 60 ֆիլմում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին