▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սենսացիոն բացահայտումներ Ալեգրովայի համերգից. բեմում նա՞ չէր

 

Մայիսի 23-ին Մարզահամերգային համալիրում վերջապես կայացավ Իրինա Ալեգրովայի համերգը: Համերգի կազմակերպիչը «Ֆորպորստ» ընկերությունն է: Հիշեցնենք, որ Ալեգրովայի համերգը մեկ անգամ արդեն հետաձգվել էր երգչուհու առողջական խնդիրների պատճառով: Կայացած համերգի ընթացքում ռուսական շոու բիզնեսի կայսրուհին կատարել է ինչպես հին երգեր, այնպես էլ նոր ստեղծագործություններ: 
Համերգին ներկա գտնվողներից մի քանիսը Shabat.am-ի հետ զրույցում կիսվել է բավականին ուշագրավ մանրամասներով:
Նրանցից մեկի փոխանցմամբ` դահլիճի ներսի մոնիտորները, որոնք բոլոր համերգներին սովորաբար միացված են լինում, որպեսզի հանդիսատեսը կարողանա պարզ ու ավելի մոտիկից հետևել այն ամենին, ինչ կատարվում է բեմին, այս անգամ անջատված էին: 
Նշենք, որ նախօրոք մի քանի անգամ հայտարարվել է, որ լուսանկարահանումն արգելվում է:
«Կամ Ալեգրովան էր` հարբած էր, կամ Ալեգրովան չէր առհասարակ»,-նշեց ռուսական շոու բիզնեսի կայսրուհու հավատարիմ երկրպագուներից մեկը:
Նրա խոսքով` համերգի ընթացքում հաստատ ֆոնոգրամա է եղել: «Նույնիսկ իրեն ծաղիկ նվիրելուց, մեկն ուզեց նկարել, ձեռքով դեմքը պահեց, լքեց բեմը, ասաց, որ չի շարունակի երգել, հետո երևի համոզեցին, հետ եկավ»,-պատմեց մեր զրուցակիցներից մեկը և պնդեց, որ ֆոնոգրամայի մասին նրան նաև ասել է ներսի աշխատողներից մեկը:
«Իր շարժումները չէին բեմի վրա, հագուստը, հարդարումն իրենն էին, բայց շարժումները` ոչ: Եթե ես շատ եմ սիրում Ալեգրովային, բազմաթիվ անգամներ մասնակցել եմ նրա համերգներին, նրա ոճը գիտեմ չէ՞ ես, ինքը չէր ընդհանրապես»,-պնդեց զրուցակիցս:
Նշենք, որ համերգը տևել է երկու ժամից ավել, բայց ինչպես փոխանցեց նա` դահլիճում շատերն էին շշնջում, թե «սա Ալեգրովան չէ»:
Երկրպագուները մտահոգված էին, թե հետաքրքիր է արդյոք այս մանսին գիտի Ալեգրովան:
Նշենք սակայն, որ համերգին ներկա գտնվողներից մեկի փոխանցմամբ էլ` մոնիտորների մեկը միացված է եղել, բայց դրա վրա այլ կադրեր էին:

Shabat.am-ը գրում է.Մայիսի 23-ին Մարզահամերգային համալիրում վերջապես կայացավ Իրինա Ալեգրովայի համերգը: Համերգի կազմակերպիչը «Ֆորպորստ» ընկերությունն է: Հիշեցնենք, որ Ալեգրովայի համերգը մեկ անգամ արդեն հետաձգվել էր երգչուհու առողջական խնդիրների պատճառով: Կայացած համերգի ընթացքում ռուսական շոու բիզնեսի կայսրուհին կատարել է ինչպես հին երգեր, այնպես էլ նոր ստեղծագործություններ: Համերգին ներկա գտնվողներից մի քանիսը Shabat.am-ի հետ զրույցում կիսվել են բավականին ուշագրավ մանրամասներով:
Նրանցից մեկի փոխանցմամբ` դահլիճի ներսի մոնիտորները, որոնք բոլոր համերգներին սովորաբար միացված են լինում, որպեսզի հանդիսատեսը կարողանա պարզ ու ավելի մոտիկից հետևել այն ամենին, ինչ կատարվում է բեմին, այս անգամ անջատված էին: Նշենք, որ նախօրոք մի քանի անգամ հայտարարվել է, որ լուսանկարահանումն արգելվում է:«Կամ Ալեգրովան էր` հարբած էր, կամ Ալեգրովան չէր առհասարակ»,-նշեց ռուսական շոու բիզնեսի կայսրուհու հավատարիմ երկրպագուներից մեկը:

Նրա խոսքով` համերգի ընթացքում հաստատ ֆոնոգրամա է եղել: «Նույնիսկ իրեն ծաղիկ նվիրելուց, մեկն ուզեց նկարել, ձեռքով դեմքը պահեց, լքեց բեմը, ասաց, որ չի շարունակի երգել, հետո երևի համոզեցին, հետ եկավ»,-պատմեց մեր զրուցակիցներից մեկը և պնդեց, որ ֆոնոգրամայի մասին նրան նաև ասել է ներսի աշխատողներից մեկը:«Իր շարժումները չէին բեմի վրա, հագուստը, հարդարումն իրենն էին, բայց շարժումները` ոչ: Եթե ես շատ եմ սիրում Ալեգրովային, բազմաթիվ անգամներ մասնակցել եմ նրա համերգներին, նրա ոճը գիտեմ չէ՞ ես, ինքը չէր ընդհանրապես»,-պնդեց զրուցակիցս:

Նշենք, որ համերգը տևել է երկու ժամից ավել, բայց ինչպես փոխանցեց նա` դահլիճում շատերն էին շշնջում, թե «սա Ալեգրովան չէ»:

Asekose.am-ը պատրաստ է հրապարակել նաև կազմակերպիչների պատասխան-պարզաբանումը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին