▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոզի Ավետիսովան` սիրելիից բաժանվելու մասին

Life.panorama.am-ը գրում է. Վերջին օրերին համացանցում լուրեր տարածվեցին, թե դերասանուհի Ռոզի Ավետիսովան բաժանվել է փեսացուից: Բանն այն է, որ հարցազրույցներից մեկի ժամանակ հարցին՝ երբ է պատրաստվում ամուսնանալ, դերասանուհին պատասխանել էր, թե չեմ պատրաստվում: Այսօրվա զրույցում դերասանուհին նշեց, որ իր խոսքն աղավաղված է ներկայացվել. «Իմ պատասխանը սխալ է մեկնաբանվել: Ես ասել եմ՝ դեռ չեմ պատրաստվում ամուսնանալ, բայց դա չի նշանակում, որ բաժանվել եմ սիրելիիցս: Մեր հարաբերություններում ամեն բան նորմալ է, պարզապես դեռ չենք պատրաստվում ամուսնանալ, և առհասարակ ամուսնության համար ժամկետներ չեմ կարող նշել»,- ընդգծեց Ռոզին:

Խոսելով աշխատանքային գործունեության մասին՝ դերասանուհին պատմեց, որ շուտով մեկնելու է երկրից, որպեսզի գեղարվեստական ֆիլմում նկարահանվի: Ռոզին նաև նշեց, որ առաջիկայում հեռուստատեսային նախագծերի չի մասնակցի:

Անդրադառնալով ընտանեկան բիզնեսին՝ ակումբին, Ռոզի Ավետիսովան նշեց. «Այն, որ ակումբը գործում է, դա արդեն հաջողություն է: Վերջին շրջանում զբաղվածությանս պատճառով այնքան էլ շատ ժամանակ չեմ հասցնում տրամադրել ակումբին, բայց իմ շատ փոքրիկ մասնակցությունը ունենում եմ ակումբի աշխատանքներում»: Դերասանուհին ընդգծեց, որ հայ երիտասարդության շրջանում ակումբ գնալու մշակույթը վերջին ժամանակներում բավականին զարգացել է. «Մեր ծնողների համար փաբ հասկացությունը դեռ նորություն է, բայց երիտասարդության՝ հատկապես՝ երևանաբնակ երիտասարդության շրջանում արդեն բավականին զարգացած է այդ մշակույթը:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին