▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ նոր ֆիլմում է նկարահանվելու Տաթև Հովակիմյանը

Blognews.am-ը գրում է. Դերասանուհի Տաթև Հովակիմյանն օրեր առաջ ավարտեց Թատերական ինստիտուտը:Զրույցում նա պատմել է իր առաջարկների և կյանքի նոր փուլի մասին:

«Երբ Թատերական եմ մտնում, արդեն զգում եմ, որ այլևս ուսանող չեմ, բայց սեպտեմբեր ամսից կլինեմ մագիստրանտ: Առօրյաս դեռ այդպես չի փոխվել, քանի որ ամսի 6-ին էլ ունեմ ներկայացում՝ «Ատամնաբույժն արևելյան», որը ևս դիպլոմային աշխատանք է,-կիսվեց Տաթևը, ապա, գնահատելով իր ուսանողական տարիները, շարունակեց,-այս տարիների ընթացքում ես ամեն ժամ եմ իմ մեջ փոփոխություն զգացել, իմ կյանքի առաջին փուլն եմ համարում ավարտված, որը գնահատում եմ իրոք բարձր, այնքանով, որ ունեցել եմ մի քանի դիպլոմային աշխատանքներ, դրանցից մեկն էլ «Մեռած հոգիներն աշխույժ ընթացքի մեջ են» ներկայացումն է, որն ինձ համար իրոք շատ հաջողված ներկայացում էր: Հասցրել եմ լինել չորս ներկայացումների մեջ և մեկ կարճամետրաժ ֆիլմում, որը շուտով կլինի համացանցում: Ես իմ բոլոր աշխատանքներն արել եմ իդեալական, քանի որ շատ ծայրահեղորեն եմ մոտենում իմ աշխատանքին:

Դերասանուհին հավելեց նաև, որ ֆիլմում նկարահանվելու նոր առաջարկ ունի. «Կարճամետրաժ ֆիլմ է, և հուսով եմ` մի քանի օրից կհաստատվի: Այս ֆիլմում էլ կփորձեմ դերս տեղ հասցնել: Այս ֆիլմը դրսի շուկայի համար է, և ես արդեն զգում եմ մեր և նրանց աշխատելաոճերի տարբերությունը. զգում եմ, թե ինչ մանրամասն են աշխատում, և ես նրանցից շատ բան եմ սովորում: Խոստովանեմ` ինձ միշտ էլ ձգել է դրսի կինոարտադրությունը, մեծ պլաններ ունեմ՝ Ռուսաստանի հետ կապված, շատ եմ սիրում թե՛ կինոն, թե՛ թատրոնը: Կապ չունի՝ դրսում ինչ կանեմ, ես միշտ այստեղ կլինեմ:

Տաթևին շուտով կարելի է տեսնել Դրամատիկական թատրոնի բեմում. «Այս թատրոնում միանշանակ կլինեն իմ առաջին քայլերը, հուսով եմ` կհաստատվեմ այնտեղ՝ որպես դերասանուհի:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին