▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրեն Թադևոսյանին վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ են տեղափոխել

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ ռեժիսոր, պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանին տեղափոխվել էին «Էրեբունի բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունք՝ երիկամային անբավարարություն ախտորոշմամբ:

Այս առիթով Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Սուրեն Թադևոսյանի մտերիմ ընկերներից մեկի` Ալեն Սիմոնյանի հետ: Վերջինիս խոսքով` Սուրենին արդեն հիվանդասենյակ են տեղափոխել: Մեզ հետ զրույցում Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձավ այն տեղեկատվությանը, որի  համաձայն` բժիշկները խորհուրդ են տվել Սուրենի բուժումն արտերկրում շարունակել.

«Դրանք դեռ խոսակցություններ են, եթե կարիքը լինի` կքննարկենք, կտեղափոխենք արտերկիր. փառք Աստծո Սուրենը շատ ընկերներ ունի: Հավելեմ նաև, որ երբ խոսել եմ Սուրենի հետ, նա խնդրել է փոխանցել, որ շատ շնորհակալ է այն ուշադրության համար, որը զգացել է այս մեկ օրվա ընթացքում»,-իր խոսքը եզրափակեց Ալեն Սիմոնյանը:

Asekose.am-ն  առողջություն է մաղթում Սուրեն Թադևոսյանին:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին