▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ինձ ուժեղ եմ զգում, ինձ տանն եմ զգում. Աստղիկ Սաֆարյան

Life.panorama.am-ը գրում է, որ երգչուհի Աստղիկ Սաֆարյանը բոլորովին վերջերս Իսպանիայից Հայաստան վերադառնալով՝ արդեն պատրաստվում է նոր տեսահոլովակ նկարահանել. «Մեծ ծրագրերով վերադարձա հայրենիք և արդեն փորձում եմ կյանքի կոչել դրանք: Իհարկե, արդեն կան մի շարք պլաններ կապված նոր երգերի ձայանագրությունների եւ գործիքավորումների, համերգների հետ, բայց առաջին հերթին կզբաղվեմ նոր տեսահոլովակովս, որի նկարահանումները գուցե և սկսենք հանգստայան օրերին: Պետք է ասեմ, որ երգը, որի հիման վրա պատրաստվում ենք նկարահանել տեսահոլովակը, ամբողջովին նոր և դեռ չլսված է, այն շատ պոզիտիվ է, գունավոր և հիշվող: Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը ես ինքս եմ, պետք է նկատեմ, որ այն գրել եմ Իսպանիայում, իսկ գործիքավորման և ընդահանուր պրոդյուսինգի աշխատանքներն արվել են Լոս Անջելեսում՝  Արտեմ Վալտերի կողմից»,- նշել է Աստղիկն ու ընդգծել, որ նոր տեսահոլովակի վրա աշխատելու է ռեժիսորական մեծ թիմ:

Երգչուհին հայտնել է նաև, որ առաջիկայում համերգային նախագծերի շուրջ պատրաստվում է մի շարք համագործակցությունների, բացի այդ, առաջիկա տեսահոլովակից զատ, արդեն նախատեսել է Երևանում նկարահանել ևս մեկ տեսահոլովակ, որի մասին երգչուհին կմանրամասնի առաջիկայում:

Բավականին երկար ժամանակ է, ինչ երգչուհին հարաբերական դադարի շրջանում էր գտնվում, այս առումով Աստղիկը զրույցի ընթացքում վստահեցրել է. «Ես վստահեցնում եմ, որ «հարաբերական դադար»-ից հետո նոր երգս իմ կողմից կլինի վերադարձի «բարև»,- նշել է նա և պատմել այս դադարի ընթացքում իր վրա ներգործաց ազդեցությունների մասին,- տևական ժամանակահատված այլ միջավայրում ապրելով, ժամանակի ընթացքում տարբեր իրավիճակներից ելնելով՝ բոլորս էլ ինչ-ինչ փոփոխություններ ենք զգում մեր մեջ. նոր մոտեցումներ, նոր երաժշտական մտահղացումներ են առաջ գալիս, որոնք մեծապես արտահայտվում են երգերիս և աշխատանքիս մեջ, ինչը նորմալ է, կարևորը, որ երաժշտությունս որակային տեսանկյունից չի տուժել, այլ հակառակը՝ ավելի նոր մտքերով, գաղափարներով, մոտեցումներով է համալրվել»:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին