▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ չեմ զոհի միայն նրա համար, որ էկրաններին հայտնվեմ. Սոնե Սիլվեր

Life.panorama.am-ը գրում է, որ երգչուհի, դերասանուհի Սոնե Սիլվերը գտնվում է աշխատանքային գերզբաղված շրջանում.

«Հիմա բավականին խիտ գրաֆիկով աշխատում եմ, բայց այդ ամենի մեջ ինձ համար նոր ձեռքբերում եմ համարում «32 թատրոն»-ի «OK» ներկայացմանը մասնակցելը, որի համար շատ շնորհակալ եմ Կարեն Բաբաջանյանին: Սա ինձ համար թատերական գործունեության հարցում կարևոր քայլ է, այստեղ ես գլխավոր դերերից մեկին եմ մարմնավորում, պետք է նկատեմ, որ պրեմիերայից հետո իմ դերասանական հմտությունների վերաբերյալ բավականին լավ արձագանքներ լսեցի, ինչն ինձ էլ ավելի ոգևորեց՝ չունենալով փորձ թատրոնի բեմում, այնուամենայնիվ, հանդիսատեսի համար հաճելի լինել»,-պատմել է նա:

«Թատրոնի բեմում ինձ համար մի նոր աշխարհ եմ բացահայտում, որն արդեն այս կարճ ժամանակահատվածում դարձել է շատ հոգեհարազատ: Ինձ շատ հարմարավետ եմ զգում բեմում»,- ընդգծել է Սոնե Սիլվերը, բայց և վստահություն հայտնել, որ թատրոնը հեռուստասերիալի նման չի խանգարի իրեն երգարվեստում ավելի ակտիվորեն աշխատելու համար.

«Ես կարծում եմ չի խանգարի, քանի որ փոխվել է իմ աշխարհայացքն ու մտածելակերպը, հիմա ավելի շատ ուժ եմ իմ  մեջ գտել երգարվեստն ու դերասանությունը համատեղելու համար: Այսօր անգամ տարբեր ոլորտներում իմ զբաղվածությունը ինձ չի էլ բավարարում, ես շատ եմ սիրում ինձ համար նոր ոլորտներ բացահայտել, և հնարավոր է, որ արվեստի այլ ոլորտներում ինձ հանրությունը դեռ էլի տեսնի. արվեստում ես ինձ շատ հարմոնիկ եմ տեսնում»,- նշել է նա:

Թատրոնից բացի երգչուհին տեղեկացրել է, որ աչքաթող չի անում նաև երգը.

«Այս պահին իմ բենդի կազմավորմամբ եմ զբաղվում, ինչի համար շատ ուրախ եմ, քանի որ շատ երկար տարիներ եմ սպասել և մտածել դրա մասին: Վերջապես հնարավորություն կունենամ ավելի խորը զբաղվելու իմ սիրած երաժշտական ոճերում, խոսքը ջազի, բլյուզի, սոուլի մասին է»,- նկատել է երգչուհին:

Վերջին շրջանում իր անձնական կյանքի շուրջ ծավալվող քննարկումները երգչուհուն առիթ են տվել որոշում կայացնելու.

«Որոշել եմ այլևս չքննարկել իմ անձնական կյանքը»,- զրույցը եզրափակել է Սոնե Սիլվերը: 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին