▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ երգիչներ մեկ օրում այնքան են աշխատում, որքան ես` մեկ ամսում. Նարինե Մկրտումյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է, որ  այսօրվա զրուցակիցն է նախկին «Չորս տարբերակ» խմբի մեներգչուհիներից Նարինե Մկրտումյանը:

-«Չորս տարբերակ» խումբը վաղուց այլեւս չի գործում, հետաքրքիր է՝ ինչով եք այժմ զբաղված:

- Իմ կոչումը երգելն է, ուստի շատերի նման երգում եմ ակումբներում եւ ռեստորաններում, բայց պետք է նկատեմ, որ չեմ երգում իմ երգերը, այլ հնչեցնում եմ արտասահմանյան հիթեր: Երբ մարդիկ կորպորատիվ միջոցառումների ժամանակ հոգնում են հայակական երգերից, այդ ժամանակ ես եմ գալիս եւ հնչեցնում եմ համաշխարհային կատարումներ:

-Իսկ ի՞նչն է պատճառը, որ հրաժարվում եք երգել Ձեր երգացանկից կատարումներ:

-   Որովհետեւ մարդիկ ուրախանում են արտասահմանյան հիթերի ներքո, դա է պահանջարկը: Բացի այդ անհատական երգերս քիչ են:

-Նարինե «Չորս տարբերակ» խմբի չգործելուց հետո բացի Գոհար Հովհաննիսյանից, կարծես թե միայն դուք փորձեցիք անհատական գործունեություն ծավալել, հետաքրքիր է՝ ինչու այդ միտումը ընթացք չունեցավ:

- Նախ պետք է ասեմ, որ իմ եւ Վարդան Բադալյանի դուետը ի սկզբանե ծնվեց Արցախում կայացած «Ընծա» մրցույթի ժամանակ, որտեղ ճիշտ է երգացանկային որոշ փոփոխություններ կատարվեցին, բայց երգը մնաց մեզ, մենք էլ որոշեցինք երգին կյանք տալ եւ նկարահանել տեսահոլովակ: Սարգիս Առաքելյանի հետ դուետի նախաձեռնությունը եւս իմ չէր: Այսինքն՝ այնպես չէր, որ ես իմ կարիերան զարգացնելու համար արագ-արագ երկու զուգերգ արեցի, դրանք շատ պատահական են ստացվել,  դրանք ինձ համար իմ անհատական կարիերայի հետ այնքան էլ կապ չունեն. ես կարեղ եմ ասել, որ էկրանների համար որպես այդպիսին անհատական գործունեություն ես չեմ ծավալել, եւ այս պահին էլ դեռեւս ոչինչ այդ ուղղությամբ չեմ անում, ապագայի համար էլ հստակ ոչինչ ասել չեմ կարող, շուտով պետք է մենահամերգ - քննություն տամ իմ բենդի հետ, քանի որ ավարտում եմ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան, միգուցե դրանից հետո մտածեմ անհատական գործունեություն ծավալելու մասին:

-Չկա՞ այն վախը, որ ժամանակը իր վատ ներգործությունը կանի, եւ ավելի երկար լռելու դեպքում գուցե գալիք սերունդի համար բոլորովին անծանոթ դառնաք:

-  Այսօր այդ վախը արդեն կա, հիմա շատ դժվար է ամեն բան դարձել, ամենադժվարը հենց երգի, դրա ոճի ընտրությունն է, երգիչը մտածում է՝ արժե արդյոք այդքան գումար ծախսել տվյալ երգի վրա, որ նորից իրեն կանչեն այդ նույն միջոցառումներին, որտեղ արդեն երգում է, միեւնույն է, այսօր համերգային ծրագրեր չկան, միեւնույն է այսօր բոլորը աշխատում են նույն կերպով, ինչ-որ ես: Այսօր արդեն կա սերունդ, որ ինձ չի ճանաչում, բայց այսօր այնքան խնդիր կա լուծելու զուտ սոցիալական առումով, որ այդ տեսահոլովակ թողարկելու գաղափարը մի քիչ ծիծաղելի է թվում, ուզում ես վերջում մի լույս տեսնել, ամեն բան անում ես դրա համար, բայց դեռ չես տեսնում: Այսօր կյանքը այնքան է դժվարացել, որ վստահ եմ, որ եթե անգամ մեր Երգի պետականի ոսկի սերունդը էստրադային համերգ կազմակերպի, մարդիկ անգամ չեն գա, որովհետեւ ավելի լուրջ խնդիրենր ունեն լուծելու, քան համերգի տոմս գնելը: Այսօր, եթե ես իմանամ, որ ամսվա մեջ երեք համերգի գնալով կաշխատեմ այնքան գումար, ինչքան կորպորատիվ միջոցառումներից, հավատացեք, ես երբեք չեմ գնա այդ միջոցառումներին, ես կգնամ համերգ կտամ, հաճույք կստանամ իմ ծափահարություններից, այլ ոչ թե կերգեմ ուտող մարդականց առջեւ:

 -Տպավորություն է, թե շատ եք հիասթափված ոլորտից:

-  Այո, ամեն դեպքում, հիասթափություն կա: Կա նայեւ այսպիսի մի խնդիր, որ եթե մենք «Չորս տարբերակ»-ով ենք սիրվել, գուցե հենց այդ կերպը վերականգնենք, այլ ոչ թե անհատապես փորձենք գործել: Մենք բոլորս ունենք ընտանիք եւ այն հարկավոր է պահել, եթե հիմա անգամ մի հիթ թողարկենք, միեւնույն է չի լինելու այնպիսի համերգային մի ծրագիր, որտեղ անդադրում մենք կգնանք եւ կերգենք այդ հիթը եւ կաշխատենք այնքան գումար, ինչքան այն ժամանակ էինք աշխատում, որովհետեւ համերգային  իրավիճակը սպառել է իրեն, եթե երեքով էլի երգենք, միեւնույն է էլի գնալու ենք կորպորատիվ միջոցառումների երգելու եւ դրանով գումար վաստակելու:

-Երբ հետ եք նայում, երբեւէ մտածել եք, որ եթե պահպանվեր «Չորս տարբերակ»-ը, կպահպանվեր նաեւ Ձեր նախկին դիրքը այս ասպարեզում:

- Մտածել ենք, միգուցե դա մեր սխալն է եղել: Բայց այս պահին էլ, որ նայում ես, թե ինչ վիճակում է գտնվում մեր ժողովուրդը, մի տեսակ ապագա տեսնելը դժվարանում է:

-Այսօր գո՞հ եք Ձեր վաստակած գումարների չափից:

- Ես երբեւէ չեմ բողոքել իմ  այսօրվա աշխատած գումարից, ես շատ լավ գումարներ եմ աշխատում, կամ գոնե նորմալ չափի, բայց այդքան վաստակելու դիմաց ես շատ քրտնաջան եմ աշխատում: Գուցե շատ երգիչներ մեկ օրում են այնքան աշխատում, որքան ես մեկ ամսում, բայց միեւնույն է, ես չեմ բողքում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին