▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն առաջարկում է 20 րոպեում 1-2 կգ նիհարեցնող քսուկ

Դիտեք նաև՝

​​​​​​​

Blognews.am-ը գրում է. Վերջերս մեր ընթերցողներին ընթերցողներն հայտնել էինք, որ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նախորդ տարի դիետայի շնորհիվ նիհարել է 20 կգ-ով։ Դերասանուհին առաջարկել է նաև նիհարեցնող քսուկ, որը, ըստ նրա, 1-2 կգ ձգում է մարմինը և նիհարեցնում։

«Սա օգնում է, որպեսզի չաղանալ-նիհարելու ընթացքում մարմինը չձևափոխվի»,- ասաց նա ու ներկայացրեց բաղադրատոմսը։

Վերցնում ենք 3 ճ/գ կարմիր շատ կծու բիբար, 3 ճ/գ դարչին և այնքան ձեթ, որ դառնա համասեռ զանգված՝ ոչ շատ թույլ, ոչ էլ պինդ։ Այն պետք է տարածել մարմնի այն հատվածին, որը պետք է նիհարի, փակել սննդային պոլիէթիլենով և տաք հագնվել։

«Եթե 20 րոպե դիմանան, շատ լավ արդյունք է, քանի որ այն ցավեցնում է։ 20 րոպեից քսուկը կարելի է լվանալ գոլ կամ սառը ջրով։ Մինչ այդ ու դրանից հետո կշռվելու դեպքում կտեսնեն, որ տարբերությունն ակնհայտ է»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին