▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողջ ճշմարտությունը Միհրան Ծառուկյանի հարսանիքի մասին

Blognews.am-ը գրում է. Երեկ համացանցում լուրեր տարածվեցին, որ երգիչ Միհրան Ծառուկյանը Մոսկվայում գաղտնի ամուսնացել է։ Լուրի իսկությունը պարզելու համար  զրուցեցինք Միհրանի պրոդյուսեր Տարոն Պողոսյանի հետ։ Վերջինս ասաց, որ Միհրանն իսկապես Մոսկվայում է, սակայն նրա այցը գործնական է:

«Միջոցառումը, որին նա մասնակցում էր, եկեղեցում էր և այնտեղից լուսանկար է հրապարակել, սակայն Միհրանը չի ամուսնացել։ Ամուսնությունը գողություն չէ, որ վախենայինք ասել՝ ամուսացել է։ Երբ Միհրանն ամուսնանա, բոլորը կիմանան այդ մասին, դա այնպիսի բան չէ, որ հնարավոր լինի թաքուն պահել։ Բայցի այդ, հաստատ չէր գալու Մոսկվա ու առանց ծնողների, ընկերների ու հարազատների հարսանիք աներ»,- ընդգծեց Տարոնը։

Անդրադառնալով հարցին, որ վերջին շրջանում խոսակցություններ կային, որ  Միհրանն ընկերուհի ունի, ով Մոսկվայից է, Տարոնն ասաց, որ նման բան չկա։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին