▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ տղաներ գալիս էին Բաղրամյան պողոտա աղջիկ «կպցնելու»

Life.panorama.am-ը գրում է.«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներ Վաղինակ Շուշանյանի եւ Մաքսիմ Սարգսյանի գլխավորությամբ Ազատության հրապարալում նստացույցի դադարեցման որոշման եւ առհասարկ վերջին օրերին  իրադարձությունների զարգացման վերաբերյալ իրենց տեսակետներով են կիսվել դերասաններ Անդրանիկ Հարությունյանն ու Սարգիս Գրիգորյանը, ովքեր եւս «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներներ հետ միասին մասնակցում էին Բաղրամյան պողոտայում կազմակերպված խաղաղ հանրահավաքին:

Անդրանիկ Հարությունյանը նկատեց, որ ոչ միայն կիսում է Վաղինակ Շուշանյանի կարծիքը, այլ նաեւ իր տեսակետը հնչեցրեց այլ նպատակներով Բաղրամյան պողոտա եկած երիտասարդների մասին. «Ազատության հրապարակում նստացույցի դադարեցման՝ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների որոշման հետ ես ինքս էլ համաձայն եմ, այսինքն՝ ՀԷՑ-ի վերջնական որոշումից հետո պարզ կլինի, եթե էլեկտրաէներգիայի սակագինը չի իջնի, նորից կհավաքվենք, եթե չի թանկանա, ուրեմն բռավո մեզ՝ ժողովրդիս, որ հնարավորություն ունեցանք ինչ-որ բան անել ինքներս մեզ համար: Պետք է նկատեմ, որ Վաղինակի եւ Մաքսի գլխավորությամբ կայացված որոշումը ես շատ ճիշտ եմ համարում, որովհետեւ գնալով Բաղրամյան պողոտան դառնում էր մի ուրիշ բան, գնալով քաղաքականացվում էր, իսկ կոնկրետ ես շատ հեռու եմ այդ դաշտից, ես նկատել եմ, որ նույն Վաղինակն էլ չէր ուզում մտնել քաղաքականություն, դրա համար նա դուրս եկավ Բաղրամյան պողոտայից եւ միմիայն հոսանքի թանկացման հետ կապված իր քաղաքացիական նստացույցը շարունակեց Ազատության հրապարակում, իսկ Բաղրամյան պողոտան կամաց-կամաց դառնում էր ոչ միայն քաղաքական հավաքատեղի, այլ նաեւ բուլվառ՝ մարդիկ չգիտեին ուր գնային, Հյուսիսային պողոտայի փոխարեն գալիս էին Բաղրամյան պողոտա, շատ տղաներ գալիս էին աղջիկ «կպցնելու», շատ աղջիկներ էլ գալիս էին տղաներ որոնելու համար, մի խոսքով վերջին երկու օրը Բաղրամյան պողոտան դարձավ այլ հարթակ, իսկ իրականում նրանք, ովքեր ի սկզբանե հավաքվել էին կոնկրետ խնդրի համար, դրանից հետո արդեն հավաքվել էին Ազատության հրապարակում: Ես, իհարկե, գիտեմ, որ ամեն մեկն իր կարծիքն ունի, երեկ էլ մի տղայի տեսա, որ իրեն Բաղրամյան պողոտայում լիդեր էր վերագրել, բայց ՀԷՑ-ը եւ ՀԾԿՀ-ն չէր տարբերում իրարից, ինչը շատ ծիծաղելի էր, չնայած այսօր մեր քաղաքական գործիչներից շատերը շատ բաներ չեն տարբերում, ու այսօր տվյալ լիդերի նման գիտելիքները կարող է եւ նորմալ լինի նրանց համար, մի քանի տարի հետո էլ այդ լիդերը կարող է նորմալ պաշտոն ստանա ու դա նորմալ համարվի»,- ընդգծեց դերասանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին