▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես հիմա կասկածում եմ՝ երբևէ սիրել եմ նրան, թե՝ ոչ. Ռիփփին՝ իր նախկին նշանածի մասին

BlogNews.am-ը գրում է.

2013 թվականի փետրվարին երգչուհի Ռիփփին հայտարարեց, որ նշանադրվում է և պատրաստվում է ընտրյալի հետ հեռանալ Հայաստանից: Էպատաժային երգչուհին որոշեց առժամանակ լռել և հարցազրույցներ չտալ: Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ նա բաժանվել է նշանածից։ Երբ օրեր առաջ երգչուհին վերադարձավ Հայաստան, նրան նախ հրավիրեցի BlogNews.am-ի խմբագրություն. որոշեցի սուրճ հյուրասիրել և վերջում էլ նրա կարծիքը հարցրեցի՝ հավանեց սուրճը, թե՝ ոչ: Ռիփփին այսպես պատասխանեց. «Շատ լավն էր, բայց մի քիչ ջրիկ էր»:

Նշենք, որ երգչուհին Հայաստան վերադարձել է փաստաթղթերի հետ կապված ինչ-ինչ հարցեր լուծելու և հանգստանալու նպատակով:

Վերադառնալուն պես Ռիփփին նոր առաջարկներ է ստացել, հիմա էլ երգում է երևանյան ակումբներից մեկում. սա նրա՝ ակումբներում երգելու առաջին փորձն է. «Մինչ այս մտածում էի, որ ակումբում երգելն ինձ պետք չէ, բայց ունեմ շատ ընկերներ, ովքեր երգում են: Այս հարցում մեծ է Տիգրան Հարությունյանի լուման, նա ոչ թե հարցրեց՝ կգա՞ս, այլ ասաց՝ արի: Նա մինչ այս էլ միշտ համոզում էր երգել ակումբում, իսկ ես միշտ մերժում էի: Երբ առաջին օրը  գնացի, որ միջավայրին ծանոթանամ, այնքան դուրս եկավ, որ որոշեցի հենց նույն օրն էլ երգել: Անսովոր էր, երբ ուշ վերադարձա տուն, իսկ ես սիրում եմ շուտ քնել»: Մոսկվայում ապրելով՝ փոխվել է երգչուհու աշխարհայացքը, եթե շատ բաներին առաջ քննադատաբար էր մոտենում, հիմա ավելի մեղմ և թեթև է տանում. «Շատ բաներ սովորեցի, կյանքի մեծ փորձ էր, երբ հեռու էի հայրիկիցս և շունիկիցս: Դա ինձ համար ամենաբարդն էր, մեկ-մեկ պարզապես կարոտը խեղդում էր, և մտածում էի՝ գուցե վերադառնամ»:

Երգչուհուն սովոր ենք տեսնել համարձակ ֆոտոշարքերում, բացառություն չէր նաև BlogNews.am-ի իրականացրածը, որում Ռիփփին ներկայանում էր Fashion-ի և սեքսուալության միախառնմամբ: Երգչուհին անկեղծացավ, որ յուրաքանչյուր ֆոտոշարքից առաջ երբեք չի մտածել հետագա արձագանքների մասին. «Այն ժամանակ, երբ սովոր և պատրաստ չէի բացասական արձագանքների, չէի մտածում՝ ինչ կասեն, ինչ կմտածեն: Արեցի որոշ ֆոտոշարքեր, և անկեղծ ասած՝ հիմա արդեն քննադատությունները չեն անհանգստացնում, և չեմ հետևում մեկնաբանություններին: Բայց ինձ ուրախացնում է նաև այն փաստը, որ լինում են մարդիկ, ովքեր հավանում են իմ արած աշխատանքը»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին