▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի փոքր դանդաղ ենք շարժվում, բայց տեղ կհասնենք. Գևորգ Մարտիրոսյան

Life.panorama.am-ը գրում է. Դեռեւս գարնանը  պատմել ենք, որ Գեւորգ Մարտիրոսյանն ու Մեծ Հայքի Նարեկը պատրաստվում են նոր տեսահոլովակ ներկայացնել, որի ռեժիսորությամբ զբաղվելու են հենց իրենք, բայց, կարծես թե «Դույ-դույ-դույ» երգի հիման վրա տեսահոլովակը իրեն դեռ սպասեցնել է տալիս:  Այսօր կապ հաստատեցինք Գեւորգ Մարտիրոսյանի հետ՝ պարզելու, թե արդյոք չեղարկվել է Նարեկի հետ համատեղ աշխատանքը, կամ թե ինչ խոչընդոտների պատճառով է խոստացված տեսահոլովակը ուշանում:

«Այո, իմ եւ Նարեկի համատեղ տեսահոլովակը դեռ հունիսի սկզբին պետք է թողարկվեր, բայց ինչ-ինչ խնդիրներ, գործեր առաջացան, որոնց պատճառով մի քիչ ձգձգվեց, բայց դրանք լուրջ չեն, զուտ տեխնիկական խնդիրներ են, այսինքն՝ իմ եւ Նարեկի հարաբերությունների հետ ընդհանրապես կապ չունեն, մենք շատ լավ ընկերներ ենք եւ շատ շուտով խոստացվածին համաձայն կներկայացնենք մեր համատեղ, շատ ուրախ երգը»,- նշեց երգիչը:

Ի դեպ, նրա խոսքերով տեսահոլովակը դեռեւս չի նկարահանվել, թեպետ այդ ուղղությամբ աշխատանքները վաղուց արդեն մեկնարկված են. «Նկարահանումները դեռ չենք սկսել, բայց այդ ուղղոթյամբ աշխատանքներ արդեն տարվում են»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին