▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Ալլա Պուգաչովան չհանձնի որդուս, ես ինքնասպան կլինեմ. երգչուհու թմրամոլ հարսի հայտարարությունը

Ռուսական շոու բիզնեսի պրիմադոննան՝ Ալլա Պուգաչովան, կարծես թե սկանդալի կիզակետում է հայտնվել: Բանն այն է, որ երգչուհու հարազատ զարմիկի՝ Վլադիսլավի, կինը՝ Վիկտորյան, ռուսական ԶԼՄ-երից մեկի տված հարցազրույցում պատմել է, որ 66-ամյա Պուգաչովան խլել է նրանից և նրա ամուսնուց իրենց 4-ամյա որդուն՝ Ժենյային: Ըստ առաջ բերված փաստերի՝ այդ ամենի պատճառը Վիկտորյայի և Վլադի՝ հերոինի հանդեպ սերն է, ինչի արդյունքում Պուգաչովայի զարմիկը դարձել է հաշմանդամ, իսկ Վիկտորյան էլ որոշ ժամանակ առաջ հայտնվել է կոմայի մեջ:

«Ես քիչ առաջ զրուցում է փաստաբանիս հետ և ես նրան ասացի, որ եթե ինձանից վերցնեն որդուս, ապա ես ինչ-որ բան կանեմ ինձ հետ, քանի որ այս պահին ես հիսթերիայի մեջ եմ»,- ասել է Վիկտորյան՝ չհերքելով, որ ինքն անձամբ է տվել իր համաձայնությունը, ըստ որի՝ մինչև դեկտեմբերի 31-ը փոքրիկի խնամակալը համարվում Է Ալլա Պուգաչովան:

«Փաստաբանս ինձ ասաց, որ ոչ ոք չի ցանկանում զրկել ինձ մայրական իրավունքներից, քանի որ ես չեմ ստորագրել մի թուղթ, որում նշված կլինի, որ ես հրաժարվում եմ որդուցս: Ես ընդամենը համաձայնվել եմ, որ Պուգաչովան դառնա որդուս ժամանակավոր խնամակալը: Ըստ փաստաբանիս խոսքերի՝ համապատասխան մարմինները դեռ պետք է գան և ստուգեն, թե ի՞նչ պայմաններում եմ ես ապրում և թե արդյո՞ք ունեմ համապատասխան միջոցներ՝ երեխայիս խնամելու համար»,- հարցազրույցի ժամանակ ասել է Պուգաչովայի հարսը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին