▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանուհի Աննա Դավթյանը՝ Jessie J-ի հետ զուգերգի մասին

Esem.am-ը գրում է, որ օրերս համացանցում է հայտնվել դերասանուհի Աննա Դավթյանի և Jessie J-ի զուգերգը: 

Աննան հայտնել է, որ դա ինտերնետային ծրագիր է, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

«Այս ծրագրի շրջանակներում ես կենդանի երգել եմ»,- ասել է դերասանուհին և փոխանցել, որ դա հեշտ է այն մարդկանց համար, ովքեր երգել գիտեն, որովհետև կան նաև չստացված տարբերակներ, ելույթներ:

«Իսկ թե ինչքանով է ինձ մոտ ստացվել, թող հանդիսատեսը որոշի»,- նշել Աննան, ով միայն դրական արձագանքներ է ստացել:

«Իմ երազանքն էր ռեժիսոր դառնալ, որը կատարվել է, իսկ երգը համատեղել եմ իմ մասնագիտության հետ, հատկապես որ Երաժշտական կոմեդիայի թատրոնում էի աշխատում»,- եզրափակել է դերասանուհին:

 

 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին