▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ հայրենիքում պահողը նաև անձնական կյանքս է. Լևս Դավթյան. armlur.am

armlur.am-ը գրում է. Դերասան Լեւս Դավթյանը, ով հեռուստադիտողներին առավել հայտնի դարձավ «Եռաչափ սեր» սերիալից եւ «Yere1» ծրագրից, դեռեւս մեկ տարի առաջ հայտնել էր, որ հիասթափված է Հայաստանից` պատճառաբանելով, որ սեփական հայրենիքում դերասանը կարողանում է հազիվ գոյատեւել: Նա նույնիսկ նշել էր, որ պատրաստվում է հեռանալ հայրենիքից: Լեւսը, սակայն, ի ուրախություն երկրպագուների, այս ընթացքում մնաց Հայաստանում: Հետաքրքրվել ենք` ինչն է փոխվել այս մեկ տարվա ընթացքում, եւ ինչն է նրան պահել հայրենիքում, արդյո՞ք նա ունի նոր առաջարկներ ստեղծագործական կյանքում եւ ինչ նոր անակնկալներ է պատրաստում իր հանդիսատեսի համար:

-Այժմ ինչո՞վ եք զբաղված, Ձեզ նոր դերերում կտեսնե՞նք: Կա՞ մի նոր ներկայացում կամ ֆիլմ, որի շրջանակներում աշխատում եք:

-Այժմ ռեժիսոր Սամսոն Մովսիսյանի հետ աշխատում ենք նոր մոնոներկայացման վրա` «Էդգար Պո». պրեմիերան կլինի սեպտեմբերին, հավանաբար, դերասանի տանը: Նոր եթերաշրջանում էլ ուսումնական թատրոնի բեմում կրկին կներկայացվեն «Գիշատիչների խնջույքը», «40 օր համբառնալուց առաջ» ներկայացումները: Ունեմ նաեւ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ, սակայն դերս դեռ հաստատված չէ, ուստի փակագծերը դեռ չեմ բացի:

-Դեռեւս մեկ տարի առաջ նշել էիք, որ հիասթափվել եք հեռուստատեսությունից եւ սերիալներում նկարահանվելու իմաստ չեք տեսնում: Այս ընթացքում Ձեր կարծիքը չե՞ք փոխել: Եթե առաջարկներ լինեն, կմերժե՞ք:

-Վերջին համագործակցությունս եղել է «Արմենիա» հեռուստաընկերությա հետ` «Yere1»-ի սքեթչերի շրջանակներում: Դրանից հետո տարօրինակ կերպով առաջարկներ չեն եղել: Եթե լինի սերիալում նկարահանվելու նորմալ առաջարկ, կարելի է մտածել այդ ուղղությամբ:

-Որոշ ժամանակահատված առաջ Դուք շատ հիասթափված էիք, անգամ ասել էիք, որ պատրաստվում եք հեռանալ Հայաստանից` պատճառաբանելով, որ սեփական հայրենիքում դերասանը կարողանում է հազիվ գոյատեւել: Ձեր այս խոսքերից անցել է շուրջ մեկ տարի, սակայն Դուք դեռեւս հայրենիքում եք: Մենք, իհարկե, ուրախ ենք, որ Դուք չեք արտագաղթել, պարզապես հետաքրքիր է` այս ընթացքում ի՞նչն է փոխվել:

-Անկեղծ ասած` չեմ ուզում այդ թեմայով խոսել, քանի որ իմ արտահայտած մտահոգությունները տարօրինակ, ուրիշ կերպով են ընկալվում ժողովրդի կողմից եւ բացասական արձագանք են ստանում, չգիտես ինչու: Ես ունեի ծրագրեր, դեռ սպասում եմ դրանց ընթացքին: Իմ մնալը որոշ չափով էլ անձնական կյանքի հետ է կապված:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Դերասան Լեւս Դավթյանը, ով հեռուստադիտողներին առավել հայտնի դարձավ «Եռաչափ սեր» սերիալից եւ «Yere1» ծրագրից, դեռեւս մեկ տարի առաջ հայտնել էր, որ հիասթափված է Հայաստանից` պատճառաբանելով, որ սեփական հայրենիքում դերասանը կարողանում է հազիվ գոյատեւել: Նա նույնիսկ նշել էր, որ պատրաստվում է հեռանալ հայրենիքից: Լեւսը, սակայն, ի ուրախություն երկրպագուների, այս ընթացքում մնաց Հայաստանում: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է` ինչն է փոխվել այս մեկ տարվա ընթացքում, եւ ինչն է նրան պահել հայրենիքում, արդյո՞ք նա ունի նոր առաջարկներ ստեղծագործական կյանքում եւ ինչ նոր անակնկալներ է պատրաստում իր հանդիսատեսի համար: -Այժմ ինչո՞վ եք զբաղված, Ձեզ նոր դերերում կտեսնե՞նք: Կա՞ մի նոր ներկայացում կամ ֆիլմ, որի շրջանակներում աշխատում եք: -Այժմ ռեժիսոր Սամսոն Մովսիսյանի հետ աշխատում ենք նոր մոնոներկայացման վրա` «Էդգար Պո». պրեմիերան կլինի սեպտեմբերին, հավանաբար, դերասանի տանը: Նոր եթերաշրջանում էլ ուսումնական թատրոնի բեմում կրկին կներկայացվեն «Գիշատիչների խնջույքը», «40 օր համբառնալուց առաջ» ներկայացումները: Ունեմ նաեւ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ, սակայն դերս դեռ հաստատված չէ, ուստի փակագծերը դեռ չեմ բացի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/379829/

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին