▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Յոթ օր, յոթ գիշեր ծնունդ եմ անում ». Անաիս Սարդարյանը՝ ծննդյան տոնի մանրամասների, հոգու երազանքի մասին

Esem.am-ը գրում է.Դերասանուհի Անաիս Սարդարյանը երեկ դարձավ 27 տարեկան: Զրույցում Անաիսը պատմել է տոնական օրվա, հայտնի հյուրերի և, իր խոսքով, հոգու երազանքի մասին:

«Խոպանի տեսություն» սիթքոմում այժմ նկարահանվող Անաիսին առաջինը գործընկերներն են շնորհավորել, քանի որ կեսգիշերին նկարահանման հրապարակում է եղել: Բազում զանգեր ու շնորհավորանքներ ստանալուց հետո առավոտյան մայրիկի տանը Անաիսին տորթով դիմավորել են քրոջ բալիկները և ևս մեկ անգամ ստիպել նրան փչել մոմերն ու երազանք պահել:

Մոմերով լի տորթերը շարունակվել են ողջ օրվա ընթացքում. Արդյունքում՝ դերասանուհին 3-4 անգամ տորթի մոմեր է փչել ու միևնույն երազանքը պահել: «Փառք Աստծո, իմ երազանքները միշտ էլ կատարվում են. այս անգամ էլ իմ հոգու երազանքն եմ պահել ու գոհ եմ»,- ասաց Անաիսը:

Նրա խոսքով` թե ամեն տարի ծննդյան տոնին նախապես չի պատրաստվում ու ծրագրում, թե ինչպես է նշելու այն, այնուամենայիվ, միշտ էլ տոնում է տարեդարձը:

«Այս տարվա կազմակերպիչը իմ ընկեր Լևսն էր: Նա մի սովորություն ունի՝ մինչ ծնունդը միշտ ասում է՝ ով է կազմակերպիչը. այս անգամ էլի ասաց, ու մենք էլ պատասխանեցինք` դու ես. նույնիսկ ռեստորանն է ինքն ընտրել :),- պատմեց դերասանուհին և փոխանցեց, որ ռեստորանում շատ լավ ժամանակ են անցկացրել, պարել, ուրախացել են՝ հավելելով,- իսկ այսօր բոլորս գլխացավով աշխատանքի ենք գնում :)»:

Դերասանուհու ծննդյան տոնը, միայն ռեստորանում նշելով չի ավարտվել: «Անի Պետրոսյանի առաջարկությամբ կեսգիշերն անց ռեստորանից դուրս եկանք ու մի քանի հոգով, ովքեր մնացել էին մինչ այդ ժամը, գնացինք փաբում իմ ծնունդը տոնելը շարունակելու: Ճիշտ է, ծննդյանս օրը չեմ սիրում, քանի որ միշտ լարված եմ լինում, փորձում եմ ամեն բան այնպես անել, որ հյուրերը գոհ լինեն, սակայն, այս տարի ամեն ինչ շատ թեթև անցավ: Նույնիսկ հատուկ տորթ չէի ընտրել, քանի որ ես ոչ թե ճոխության, այլ որակի կողմնակից եմ»,- մանրամասնեց Անաիսը:

Նա ասաց նաև, որ տարեդարձը դեռ շարունակվում է. այսօր ևս հյուրեր է ունենալու, որոնց հետ նշելու է այն. «7 օր, 7 գիշեր ծնոնդ եմ անում :)»

Անաիսի 27 ամյակի հայտնի հյուրերն են եղել Անի Պետրոսյանը, Զառան, Մովսես  Կարապետյանը, Սոնա Մաթևոսյանը, Լևոն Հարությունյանը, Լևս Դավթյանը, Արևիկ Ավետիսյանը, Անի Ղազարյանը և այլք:

ESem.am-ը շնորհավորում է Անաիսին` ստեղծագործական և անձնական գլխապտույտ հաջողություններ մաղթելով:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին