▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես նախորդ սերիալում, այնպես էլ «Բախտաբերում»՝ ալարել են հղի կնոջ կերպարին հղիի տեսք տալ

Այնպես, ինչպես «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում էին ալարել ու իրենց նեղություն չէին տվել հղիի կերպարին համապատասխան «ատրիբուտներով» ներկայացնել, այնպես էլ՝ «Բախտաբերն» է. մի 5 ամիս կլինի՝ ֆիլմը գնում է, ու սցենարում ներկայացվող գործողություններն էլ մի 6 ամսվա կտրվածքով են, արդեն մի քանի անգամ հղի Մարիամին տարել են գինեկոլոգի մոտ՝ բայց տեսքից ամենեւին չի երեւում, որ կերպարն ամենաքիչը 5 ամսվա հղի է:Այդ ընթացքում հերոսուհու հայրը մահացավ՝աղջկա անհավատարմության լուրն առնելով, ամուսինը գնաց արտասահման բուժման ու հետ եկավ, հետո ծեծ կերավ, ու հիմա էլ սցենարով Մոսկվա են ուղարկել, նախկին ընկերոջը մի քանի անգամ ծեծեցին, բայց՝ այդ ընթացքում հղիության ոչ մի նշույլ չի երեւում հերոսուհու արտաքինի մեջ, դրա փոխարեն ֆիլմն անվերջ ձգձգում են ՝ ամեն սերիայում մի տաս անգամ իրար հարցնելով՝«Ո՞նց ես, լավ ե՞ս»: Հիմա էլ 2 գլխավոր հերոսներին սցենարով ուղարկել են մեկին՝ Մոսկվա, մեկին՝ Ամերիկա, էն մեկին էլ իբր թաքցրել են ինչ-որ մեկի տանը, որտեղ չի երեում հերոսը եւ անգամ ձայնը չի լսվում...Իսկ ֆիլմը «Հարազատ թշնամուց» «բեթար» ՝ հա ձգձգում են ու իրար որպիսությամբ հետաքրքրվում:«Երեւի էս ընթացքում գլխավոր հերոսներն իրենց գործերով են զբաղված կամ ուրիշ կինոներում են խաղում»-նկատում է հեռուստադիտողներից մեկը, որ նաեւ համոզված էր, որ իբր Ամերիկա գնացած մի առանցքային հերոսն էլ հաստատ Սեւան հանգստանալու է գնացել ՝դատելով ցուցադրված կադրերից: 

Գայանե Հովսեփյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին