▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Զադոյանը՝ Հայաստանից մեկնելու պատճառների և երկրի վիճակի մասին

BlogNews.am-ը գրում է. Երգահան Վարդան Զադոյանը մոտ մեկ տարի է՝ Ռուսաստանում է։ BlogNews.am-ը Վարդանի հետ զրուցել է մեկնելու պատճառների մասին։ Երգահանի խոսքով՝ Հայաստանից չի արտագաղթել, գնացել է, որովհետև ունեցել է աշխատանքային առաջարկը «Comedy club»-ից։ Նա նշեց, որ կոնկրետ ժամանակով չի մեկնել։

«Ես շատ եմ սիրում Հայաստանը, ինձ համար անընդունելի է, երբ մարդն ասում է՝ երկիրը երկիր չէ, երկիրը մեղավոր չէ, որ իր մեջ ապրում են ապուշներ։ Պետք է ասել՝ ժողովուրդը ժողովուրդ չի։ Ես զայրանում եմ, երբ կպնում են երկրին, որովհետև Հայաստանն իմ հայրենիքն է։  Այնպես չի, որ ես զզվել եմ ու հեռացել երկրից։ Արդեն վաղուց իմ երկիրը հասցրել են այն վիճակին, որ իմ հայրենիքը սահմանափակվում է իմ տան պատուհանով ու դռնով. երբ ես տանից դուրս եմ գալիս, այլևս հայրենիքում չեմ»,- ասաց նա միևնույն ժամանակ հավելելով, որ իր Ռուսաստանում գտնվելը ժամանակավոր է։

«Անապայման վերադառնալու եմ, ընտանիքս Հայաստանում է։ Դեռ չեմ պատրաստվում մտածել ընտանիքիս տեղափոխելու մասին, որովհետև դեռ մի փոքր հույս մնացել է, որ մեր երկրում ինչ-որ բաներ կփոխվեն դեպի լավը։ Ես շատ եմ հավատում ՝ չնայած ամեն վատ լուր ինձ շատ է լարում։ Ամեն դեպքում, ես հույս ունեմ, որ կգտնվի մեկը, ով կբերի «happy end»-ի և, ինչպես հեքիաթներում, մեր երկրի վերջը լավ կլինի, չնայած՝ բացասական հերոսները դեռ ավելի շատ են»,- եզրափակեց Վարդանը։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին