▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են ամառային հանգիստն անցկացնելու հայտնի տղամարդիկ

Life.panorama.am-ը գրում է, որ շարունակում է ներկայացնել, թե ինչպես են նախըտրում իրենց ամառային հանգիստը կազմակերպել հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները:  Այս անգամ Life.panorama.am-ը զրուցել է Ռաֆայել Երանոսյանի, Գրիշա Աղախանյանի ու Նարեկ Բավեյանի հետ:

Դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանի համար այս ամառը էլ ավելի ջերմ է լինելու, քանի որ պատրաստվում է հանգիստն անցկացնել մանկության ընկերների հետ միասին. «Ճիշտ է գործերը շատ են, բայց մոտավոր 15 օր ազատ կգտնեմ, որ  անպայման կմեկնեմ հանգստանալու: Այս տարի մանկությանս ընկերները, ովքեր ապրում են Իսպանիայում, ինձ հրավիրել են իրենց մոտ, ես էլ մեծ սիրով որոշել եմ գնալ եւ իրենց հետ անցկացնել ամառային հանգիստս»,-նշեց դերասանը:

Հաղորդավար, երգիչ, պրոդյուսեր Գրիշա Աղախանյանն էլ մեծ ցանկություն ունի ընտանիքի հետ մեկնել հանգստի, անգամ որոշել են, թե որտեղ կցանկանան անցկացնել արձակուրդները, միայն թե գործերը թույլ կտան, թե ոչ, հաղորդավարը դեռ վստահություն չհայտնեց. «Իհարկե, շատ ենք ցանկանում հանգստանալ, բայց գործերը իսկապես շատ են, ուստի չգիտեմ կհաջողվի կազմակերպել մեր ցանկացած հանգիստը, թե ոչ: Ամեն դեպքում, եթե ստացվեց եւ մեկնենք, ապա հավանաբար կգնանք կամ Չեռնագորիա, կամ Կրիտ, բայց դեռ որոշում չենք կայացրել, որովհետեւ գործերը իսկապես շատ են»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին