▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գաջի թագուհիների» գլխավոր քառյակը

Ո՛չ, նրանք մալյար չեն, նրանք հայկական շոուբիզնեսի ավազն ու ցեմենտն են:

1.Լիլիթ Հովհաննիսյան

Բնականաբար, Լիլիթին ոչ մեկ չի հասնի: Այս երգչուհին մի քանի անգամ առանց մեյք ափ լուսանկար հրապարակեց, բոլորը զարմացան, որ գաջի տակ դեմք կա: Հետո նորից սկսվեցին heavy մեյք ափները: Հնգհարկանի ստվերաներկերն ու վեց աստիճան բարձրացրած շուրթերն ու մետրերով թարթիչները Լիլիթին վերածել են սարսափների թատրոնի տիկնիկի:

Լիլիթ Հ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.Անահիտ Սիմոնյան

Այս երգչուհին Լիլիթի պատվավոր հետնորդն է: Այնպիսի տպավորություն է, որ Անահիտն իրեն լիարժեք մարդ չի զգում, եթե առավոտ շուտ չի դիմահարդարվում ու  հերթական դիմակով չի կիսվում ֆեյսբուքցիների հետ: Մեծացրած շուրթերը մի հատ էլ վառ գույներով ընդգծելն արդեն ավանդույթ է դարձել: Ի դեպ Հռիփսիմե Հակոբյանին էլ կարելի է արդեն դասել գաջի սիրահարների շարքում:

Անահիտ Ս.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.Նանա

Նանան էլ չդիմացավ գայթակղությանն ու մեծացրեց շուրթերը: Հիմա նրա լուսանկարները նայել չի լինում: Եթե կարելի էր մի կերպ համակերպվել յոթ հարկանի աչքերի ստվերաներկի հետ, հիմա գումարվել են նաև ձկան շուրթերը: Հուսանք, մոտակայքում ձկնորս չկա:

Նանա

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4.Լիլու

Լիլուն էլ գաջի մեծ սիրահար է: Ընդգծված շուրթեր, առավոտ գիշերով smokey eyes-եր ու այսպես շարունակ: Այս ամենը բավարար չէ, մի հատ էլ լուսանկարները ենթարկում է հիպերֆիլտրացիայի:

Լիլու

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս շարքը կարելի է շարունակել՝ Նազենի Հովհաննիսյան, Ջուս, Սոնա Շահգելդյան և այլն, և այլն…

Աղբյուրը`bibar.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին