▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Մերի Մակարյանը չամուսնանա, էքստրասենսը խայտառակ կլինի. armlur.am

armlur.am-ը գրում է. Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Մերի Մակարյանը շուտով հանդես կգա նոր գեղարվեստական ֆիլմում: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր գործնական պլանների մասին` անդրադառնալով նաեւ անձնականին:

-Մերի՛, վերջին շրջանում Ձեզ տեսնում ենք միայն հաղորդավարուհու դերում, այնինչ, տեւական ժամանակ հեռուստադիտողի աչքը սովոր էր տեսնել Ձեզ սերիալի շրջանակում: Որպես դերասանուհի էկրան վերադառնալու ծրագիր կա՞: 

-Այո՛, նկարահանվելու եմ գեղարվեստական ֆիլմում, այն կատակերգություն է, սակայն չեմ ուզում այդ մասին մանրամասներ հայտնել: Միայն կասեմ, որ ինքս շատ հեռու եմ այդ ֆիլմում մարմնավորած իմ կերպարից. դժվար աշխատանք է, սակայն փորձում եմ հաղթահարել:
http://armlur.am/wp-content/uploads/2015/07/11406775_910327439013424_7716935579815188307_n.jpg

-Կան կարծիքներ, ըստ որոնց՝ «Վեցերորդ զգայարան» հեռուստաշոուի շրջանակում ներկայանալով որպես հաղորդավարուհի` էքստրասենսներին երբեմն տալիս էիք սադրիչ հարցեր, որոնք դուր չէին գալիս հյուրերին: Ի՞նչ կասեք: 

-Դե, դա իմ աշխատանքն է, ես հաճախ եմ ասում` իմ դերերից մեկն է, եւ ուրախալի է, որ իմ հարազատ մարդիկ, ընկերները երբեմն չեն հավատում, որ էկրանից այն կողմ գտնվող աղջիկը ես եմ. դա ինձ համար մեծ հաղթանակ է:

-Էքստրասենսներից մեկը, կարծեմ, կանխագուշակել էր Ձեր ամուսնությունը, այո՞: 

-Այո՛, Անին էր: Վերջերս էլ ասաց` շուտ արա՛, ես դեռ երբեք չեմ սխալվել, հիմա որ դու հանկարծ չամուսնանաս, խայտառակ կլինեմ, մի բան պետք է անես (ծիծաղում է):

http://armlur.am/wp-content/uploads/2015/07/11001732_852231024823066_3149137934318954491_n.jpg

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին