▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնիներից ով քանի տարեկան է

Որքան էլ ասում են, թե կնոջից տարիք չեն հարցնում, բոլորին էլ հետաքրքիր է, թե խնամված ու գեղեցիկ կանայք իրականում քանի տարեկան են։ Հայտնիներից շատերն ավելի երիտասարդ են երևում, շատերն էլ՝ ընդհակառակը, երիտասարդ տարիքում չափից ավելի շատ շպար օգտագործելու արդյունքում իրենց տարիքից ավելի մեծ են երևում։ Ներկայանցում ենք հայ հայտնիների տարիքները, թե նրանցից ով է ավելի մեծ երևում, ով ավելի երիտասարդ՝ որոշիր ինքդ։

Մոդել Աննա Գրիգորյանը, դերասանուհի Անի Երանյանն ու երգչուհի Նարինե Դովլաթյանը այս տարի բոլորում են 24 տարին։ Թեև արտաքնապես նրանք շատ տարբեր են և առաջին հայացքից հասակակից չեն երևում, իրականում բոլորն էլ ծնվել են 1991 թվականին։

Երգչուհիներ Անի Քրիստին, Իվետա Մուկուչյանն ու  Հռիփսիմե Հակոբյանն էլ իրար տարիքակից են. նրանք ծնվել են 1986 թվականին և այս տարի դառնում են 29 տարեկան։

Դերասանուհի Ալինա Մարտրոսյանն ու երգչուհի Ջուսը ևս հասակաակից են. նրանք ծնվել են 1979 թվականին և այս տարի բոլորում են 36 տարին։ Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը նրանցից փոքր է մեկ տարով։ Այս տարի նա դարձավ 35 տարեկան։

 

Դերասանուհի Աննա էլբակյանը և երգչուհիներ  Նաիրա Գյուրջինյանն ու Սյուզան Մարգարյանը գրեթե հասակակաիցներ են։ Նաիրան և Սյուզանը ծնվել են 1961 թվականին  և 54 տարեկան են, Աննան նրանցից 2 տարով փոքր է։

Աղբյուրը` Blognews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին