▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք մեզ վաղուց արդեն ամուսնացած էինք համարում. Հասմիկ Կարապետյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Blognews.am-ը գրում է. Երգչուհի Հասմիկ Կարապետյանն ու երաժիշտ, DJ, պրոդյուսեր Շանթ Կիրմիզյանն ամուսնացել են: Մեզ հետ զրույցում Հասմիկն ասաց, որ ինքն ու Շանթը մոտ երկու տարի է՝ միասին են ապրում, պարզապես գնացել են զագս և օրինականացրել հարաբերությունները. Հասմիկը վերցրել է ամուսնու ազգանունը:

«Ես և Շանթը միջոցառում չենք կազկմակերպել այս առիթով, քանի որ մենք թղթին չենք տալիս այն կարևորությունը, որը տալիս ենք եկեղեցական արարողությանը»,- ասաց երգչուհին ու հավելեց, որ պսակի արարողություն էլ անպայման ունենալու, սակայն  առայժմ չի կարող ասել՝ դա երբ կլինի և որ երկում: Հարցին՝ հնարավո՞ր է առաջիկայում ամուսնու հետ մեկնեն ԱՄՆ, Հասմիկը պատասխանեց, որ ոչ, իրենք Հայաստանում են ապրելու:

Մենք մեզ վաղուց արդեն ամուսնացած էինք համարում, պարզապես որոշեցինք օրինականացնել հարաբերությունները: Երբեմն մարդիկ զարմանում էին, որ մենք միասին ենք ապրում, սակայն չենք օրինականացել հարաբերությունները, դա ինձ համար ծիծաղելի էր, սակայն այս քայլը միգուցե նաև  նրա համար էր, որ շատ մարդիկ ստոր բաներ չմտածեն»,- նկատեց երգչոհին:

Ինչ վերաբերում է հարցին՝ իրենց ընտանիքքւոմ առաջիկայում համալրում սպասվո՞ւմ է, քանի որ Հասմիկը քանիցս խոսել է մայրանալու մեծ ցանկության մասին, երգչուհին ասաց, որ  ինքը մայրանալու մեծ ցանկություն ունի, սակայն չի շտապում: «Ես կարծում եմ՝ իմ կայքնում ամեն բան իր ժամանակաին է լինում և վստահ եմ, որ դա էլ կլինի այն ժամանակ, երբ պետք է»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին