▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շպռոտը սատարում է համասեռամոլներին և «Յաղք» ասում այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում

Այսօր կայքրեից մեկում կարդացի Շպռոտի հերթական հարցազրույցը օվկիանոսի այն ափից: Ասեմ, որ մշտապես զզվել եմ այն պահերից կամ երևույթից, երբ որևէ մեկը արտագաղթում է ՀՀ-ից ու հետո սկսում իր «նոր հայրենիքից» փնովել Հայաստանը կամ Հայաստանում բնակվող անձնաց: Ու առավել ևս զզվելի է, երբ դա անում է որևէ հայ հայտնի, որի խոսքերը կամ կարծիքը, ի տարբերություն սովորական անձնաց, կարող է քիչ թե շատ արաձագանքներ ունենալ:
Ու Շպռոտի հերթական հարցազրույցը հենց այդ շարքից է: Երգչոհւին առայսօր լցված է ատելությամբ Հայաստանի հանդեպ: Չնայած իր հարցազրոււյրցում տեղ-տեղ շտկումներ է անում, որ իբր ատում է Հայաստանի իշխանություններին միայն, Հայաստանում բնակվող որոշ անձանց, բայց ներքին բացասական տրամադրվածությունը չի կարողանում քողարկի: «Ես երկրի դեմ ոչինչ չունեմ. այն իմ ծննդվայրն է: Բայց զզվելի է այն, ինչ կատարվում է ներսում… Յաղք…»: 
Այո, դուք սխալ չկարդացիք, հենց «Յաղք», որքան էլ դա վերաբերվի ոչ թե Հայատսնաին այլ միայն նրան, «ինչ կատարվում է ներսում»:
Մեղմ ասած շատ հաճ է, երբ որոշ հայտնիներ, որոնք անթաքույց զզվանքով են խոսում այն երկրի մասին, որտեղ ծնվել, ապրել ու հայտնիություն են ձեռք բերել, իսկ հետո արտագաղթել մեկ այլ երկիր, որտեղ ապրել ու ապրում ավելի ծանր պայմաններում, բայց դրսից միայն լուտանք ու ատելություն թափում սեփական Հայրենիքի նկատմամբ:
Նման հայտնիները որքան քիչ լինեն Հայաստանում, թերևս այնքան լավ, քանի որ սեփական բացասական էներգետիկայով միայն ավելի են վատացնելու իրավիճակը: Լավ է որ Հայատսանը բեռնաթափում է նման դեմքերից կամ դեպքերից, ուղղակի վատ է, որ անգամ արտագաղթելուց հետո նմանների կարծիքը դեռ հարցնում են կամ հարցազրույցներ վերցնում: Իրոք զզվելի է.
Եվ վերջում Շպռոտը նաև հպարտութամբ հայտարարում է որ սատարում է համասեռամոլներին և ասում. «Այնպես որ, ատե՛ք ինձ. դա ձեզ մոտ լավ է ստացվում… » Համասեռամոլներին աջակցելու համար ատելը մեզ բնորոշ չէ, բայց սեփական խոսքի չափն ու ձևը չիմանալու ու գռեհիկ ձևով խոսալու համար մարդուն իրեն արժանի բնութագրումը տալը տեղին է: Այնպես որ այս ձկնատեսկաը միշտ էլ մնալու է նույնը, որտեղ էլ ապրի ու արարի:
Շպռոտը մնում է Շպռոտ, անկախ բնակության վայրից:

Գայանե Շահինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին