▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է հետաձգվել Դավիթ Մարդյանի հարսանիքը

Սերիալային դերասան Դավիթ Մարդյանն ամիսներ առաջ ասել էր, որ պատրաստվում է ամռանն ամուսնանալ։ Նրա հարսանիքը, սակայն, հետաձգվել է։ BlogNews.am-ի հետ զրույցում նա ասաց, որ որոշակի խնդիրներ են առաջացել։

«Նշանածիս հետ որևէ խնդիր չկա, պարզապես այս փուլում ամուսնանալու հետ կապված որոշակի խնդիրներ առաջացան, որոնց մասին խոսել չեմ ցանկանում»,- նշեց դերասանը։ Նրա խոսքով՝ հարսանիքն անորոշ ժամանակով է հետաձգվել։

Դավթից տեղեկացանք, որ սիրելին՝ Սեդան, ով Ռուսաստանից է, այժմ ապրում է Երևանում, և նրանք միասին վայելում են ամառային օրերը։ «Ե՛վ քաղաքից դուրս ենք հաճախ գնում, և՛ քաղաքի մեջ ենք կազմակերպում հանգիստը։ Ամեն դեպքում, փորձում ենք հնարավորինս մոտ լինել ջրային միջավայրի։)»,- ասաց դերասանը։

Անդրադառնալով ստեղծագործական նորություններին՝ Դավիթն ասաց, որ այս փուլում ունի աշխատանքային նոր առաջարկներ, սակայն դրանք դեռ հստակ չեն։ «Առայժմ չեմ կարող ասել, թե երբ կրկին կլինեմ էկրաներին»,- ասաց նա ու ավելացրեց, որ այժմ այլ աշխատանքով էլ է զբաղվում, սակայն չի ցանկանում բարձրաձայնել՝ խոսքն ինչ աշխատանքի մասին է։

Հարցին՝ հնարավո՞ր է ամուսնությունից հետո որոշի կնոջ հետ տեղափոխվել Ռուսաստան, որտեղ մինչ այս ապրել է Սեդան, Դավիթը պատասխանեց, որ, ըստ էության, ոչինչ չի բացառում, սակայն հստակ որոշում առայժմ չունի։ «Ապագայի մասին խոսել չեմ ցանկանում։ Շատ ծրագրեր ունեմ, որոնք ընթացքի մեջ են»,- եզրափակեց նա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին