▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահակաշվիլին ընդդեմ Թիմաթիի. ռեփերի ելույթն Օդեսայում չեղյալ է հայտարարվել

 

Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին սպառնացել է թույլ չտալ ռեփեր Տիմաթիի այցն Ուկրաինա: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«Նրանք, ովքեր ազատության եւ անկախության Ուկրաինայի ձգտումը համեմատում են թմրամոլության հետ, ուկրաինական բեմերում տեղ չունեն»,- գրել է նա:
Նահանգապետը տարակուսանք է հայտնել, թե Օդեսայի Ibiza ակումբը, նրա կարծիքով՝ լավագույնը Եվրոպայում, ինչպես կարող էր հրավիրել Թիմաթիին, «որն ամբողջությամբ արդարացնում է Ուկրաինայի հանդեպ ռուսական ագրեսիան, որը խմում եւ թմրանյութ է օգտագործում»: «Չխոսենք արդեն այն մասին, որ նա Քադիրովի լավագույն ընկերն է»,- վրդովվել է Սահակաշվիլին:Սահակաշվիլիի այս հայտարարությունից որոշ ժամանակ անց տեղեկություն է ստացվել, որ գիշերային ակումբը չեղյալ է հայտարարել Տիմաթիի համերգը:
Չի ուշացել Տիմաթիի պատասխանը:
Նա իր միկրոբլոգում գրում է.
«Արժե արդյոք լուրջ ընդունել մի մարդու, ով գտնվում է հետախուզման մեջ, վտարված է իր երկրից և ժողովրդից: Ես միայն մի բանում եմ համաձայն Միխայիլի հետ, որ Իբիցան Եվրոպայի լավագույն ակումբն է, իսկ ընդհանրապես Միխայիլ, Դուք այնքան չարժեք, որ Ձեր անունը հիշատակվի Պուտինի և Քադիրով կողքին, իսկական տղամարդը գործով է զբաղվում, ոչ թե փողկապ ծամում»,- գրել է ռեփերը:

Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին սպառնացել է թույլ չտալ ռեփեր Թիմաթիի այցն Ուկրաինա: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Նրանք, ովքեր ազատության եւ անկախության Ուկրաինայի ձգտումը համեմատում են թմրամոլության հետ, ուկրաինական բեմերում տեղ չունեն»,- գրել է նա:
Նահանգապետը տարակուսանք է հայտնել, թե Օդեսայի Ibiza ակումբը, նրա կարծիքով՝ լավագույնը Եվրոպայում, ինչպես կարող էր հրավիրել Թիմաթիին, «որն ամբողջությամբ արդարացնում է Ուկրաինայի հանդեպ ռուսական ագրեսիան, որը խմում եւ թմրանյութ է օգտագործում»: «Չխոսենք արդեն այն մասին, որ նա Քադիրովի լավագույն ընկերն է»,- վրդովվել է Սահակաշվիլին:

Սահակաշվիլիի այս հայտարարությունից որոշ ժամանակ անց տեղեկություն է ստացվել, որ գիշերային ակումբը չեղյալ է հայտարարել Թիմաթիի համերգը:

Չի ուշացել Թիմաթիի պատասխանը:
Նա իր միկրոբլոգում գրում է.
«Արժե արդյոք լուրջ ընդունել մի մարդու, ով գտնվում է հետախուզման մեջ, վտարված է իր երկրից և ժողովրդից: Ես միայն մի բանում եմ համաձայն Միխայիլի հետ, որ Իբիցան Եվրոպայի լավագույն ակումբն է, իսկ ընդհանրապես Միխայիլ, Դուք այնքան չարժեք, որ Ձեր անունը հիշատակվի Պուտինի և Քադիրով կողքին, իսկական տղամարդը գործով է զբաղվում, ոչ թե փողկապ ծամում»,- գրել է ռեփերը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին