▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ դժվար է «լեզու գտնել» ինձնից փոքր կամ նույն տարիքի կանանց հետ. Նարեկ Մակարյան

Life.panorama.am-ը գրում է. Երգիչ Նարեկ Մակարյանի խոստացված անակնկալների մասին դեռ ամիսներ առաջ պատմել ենք, իսկ այսօր այդ խոստումների հետքերով զրուցեցինք երգչի հետ, ով նշեց, որ խոստումներից հետ չի կանգնում ու ակտիվորեն աշխատում է իր երկրպագուների համար.  «Այս պահին բոլորի նման ես էլ ամառային հանգստի մեջ եմ, բայց խոստումներիս մասին չեմ մոռանում, դրա համար էլ հանգիստս համատեղում եմ աշխատանքի հետ: Ճիշտ է՝ ամռանը անակնկալներ չեմ մատուցի, բայց աշխատանքներիս արդյունքը կտեսնեք աշնանը»,- նշեց նա:

Երգիչը հայտնեց, որ այս շրջանում մի քանի նախագծեր է համատեղում, բայց նախատեսված և ոչ մի ծրագիր աչքաթող չի արվի. «Թե ես, թե երկրպագուներս մի փոքր պետք է սպասենք, քանի որ մի քանի նախագծեր միաժամանակ եմ իրականացնում, իսկապես աշխատանքը շատ  է»,- շեշտեց Նարեկը:

Օտարազգի չբացահայտված արտիստի և Շուշան Պետրոսյանի հետ նախատեսված դուետների վերաբերյալ ևս Նարեկ Մակարյանը նշեց, որ հստակ ժամկետներ դժվարանում է հայտնել, բայց որ այդ գաղափարները կյանքի կկոչվեն, հաստատ է:

Վերջին շրջանում իր ֆեյսբուքյան էջում Նարեկ Մակարյանը ակնարկել էր, որ նոր հիթ է սպասվում, այս թեմայով երգիչը նշեց. «Սա դեռ թող գաղտնիք մնա, չեմ ուզում բացահայտել այդ աշխատանքս, բայց համոզված եմ, որ այդ երգն էլ հաջողություն կունենա, քանի որ արդեն անելիքներս ծրագրված են և շեղվել չեմ ուզում: Նշածս երգը երևի թե կներկայացնեմ մյուս տարվա սկզբին»:

Կինոոլորտում կատարվող և արդեն իրականացված աշխատանքների մասին էլ երգիչ-դերասանը նկատեց. «Շուտով էկրաններ կբարձրանա «Հյուսիս-հարավ» գեղարվեստական ֆիլմը, որտեղ նաև ես եմ մասնակցում: Այս ֆիլմում մարմնավորում եմ երաժշտի՝ բաս կիթառիստի, կերպարը շատ ուրախ և անմիջական է, ես էլ այն կերտելիս հնարավորինս հոգի եմ ներդրել, քանի որ այն տրամադրություն հաղորդող պետք է լիներ: Ինչ վերաբերվում է կինոոլորտում նոր առաջարկներին՝ պետք է ասեմ, որ դրանք կան և շուտով կտեսնեք, պարզապես ինքս չեմ ուզում բացահայտել, միայն կասեմ, որ հետաքրքիր անակնկալ է սպասվում»:

Անդրադառնալով վերջերս իր մասնակցությամբ «6-րդ զգայարան» հաղորդման ընթացքում արված հայտարարությանը և դրան հաջորդող իր հաստատմանը՝ կապված տարիքով մեծ կանանց հետ կապի և հետաքրքրությունների հետ, Նարեկը նկատեց. «Ինձ թվում է այդ հայտարարությունը մի փոքր սխալ է ընկալվել: Հարցը տարիքը չէ, այլ աշխարհայացքն ու գաղափարը: Պարզապես ես իմ տարիքից շատ ավելի հասուն եմ և ինձ դժվար է «լեզու գտնել» ինձնից փոքր կամ նույն տարիքակից կանանց հետ: Այդ իսկ պատճառով ինձ գրավում են ինձնից մի փոքր մեծ տարիքի, ինձ գաղափարակից անձինք»:

Դիտարկմանը, թե տարիքով մեծ կանայք սիրում են լիդեր լինել իրենցից փոքր տղամարդկանց հետ հարաբերություններում, Նարեկ Մակարյանը նշեց. «Իշխե՞լ ինձ: Ես ինքս իշխող անձնավորություն եմ, լինի դա անձնական, թե այլ հարցերում և դա ինքնանպատակ չէ, պարզապես այդպես ստացվում է»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև`Տարիքով կանանց հետ սեռական կապեր ունեցել եմ, բայց նրանցից երեխաներ՝ ոչ. Նարեկ Մակարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին