▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենացանկալի փեսացուների նոր սերունդը

Եթե նրանք չեն ցանկանում Ձեզ հետ ամուսնանալ, միշտ կարելի է գտնել նորերին:

Այո, հայկական շոուբիզում՝ ավագ սերնդի ներկայացուցիչների շարքերում, կային ցանկալի փեսացուներ, բայց նրանք գերադասեցին մնալ ամուրի, մենք էլ որոշեցինք առաջ անցնել:

1.Էրիկ

Այս երգիչը պարզապես  պետք է գա եկեղեցի ու վերջ, որովհետև նրա դասական կոստյումներն արդեն իսկ հարսանեկան տրամադրություն են հաղորդում: Էրիկն աշխատասեր երիտասարդ է, նա իր ուժերով կարողացավ ձեռք բերել բնակարան, մեքենա, կկարողանա ձեռք բերել նաև Ձեր սիրտը: Նման երիտասարդի հետ միանշանակ կարելի է ամուր ընտանիք կառուցել:

Էրիկ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.Գուրգեն Դաբաղյան

Գուրգենի նման փեսա Ձեր մայրիկը հաստատ կցանկանա ունենալ: Պատկերացրեք, բոլոր առիթներին նա կերգի մեր ժողովրդական  անուշ երգերն ու կքաղցրացնի կենացները: Բայց Գուրգենի նման ամուսին ունենալը նաև շատ պարտավորեցնող է. մի մոռացեք, որ նա ժողովրդական երգիչ է, հետևաբար նրա կողակցուհին պետք է նույնպես այդ արժեքները կրող լինի:

Gurgen Dabaghyan

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.Գրիգոր Կյոկչյան

Եթե Գրիգորը Նոր ալիքում հաղթի, ապա կլորիկ գումարով կվերադառնա Հայաստան: Դա նշանակում է՝ կարող եք տեղը տեղին հարսանիք անել ու գնալ Շրի Լանկա՝ մեղրամիս անցկացնելու: Բայց Գրիգորի սիրտը գրավելու համար պետք է մի քիչ աշխատել, որովհետև, ինչպես երևում է, նա դեռ ամուսնանալու մտադրություն չունի:

Grigor Kyokchyan

 

 

 

 

 

 

 

 

 

4.Նորայր Եղյան

21TV-ի բարետես հաղորդավարի մասին արդեն բազմաթիվ աղջիկներ են երազում, սակայն նա դեռ ոչ միայն չի պատրաստվում ամուսնանալ, այլև՝ ընկերուհի էլ չունի: Բայց դա չի խանգարում, որպեսզի նրան հիմիկվանից նախապատրաստեք Ձեր ամուսինը դառնալուն: Դա, սակայն, պետք է անել շատ զգուշորեն, որովհետև Նորոն գիտի, թե ինչ է ուզում:

Norayr Yeghyan

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5.Միհրան Ծառուկյան

Եթե այս երգիչը մի քիչ էլ ձգձգի, ապա կարող է հայտնվել հավերժ ամուրիների ցուցակում: Միհրանին իրենց ամուսնու դերում շատերն են տեսնում, բայց մի շտապեք, պետք չէ խաբնվել նրա արտաքինին, որովհետև, ինչպես ասում են՝ սիրունությունը փոր չի կերակրում:

Mihran Tsarukyan

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը` Bibar.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին