▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ ամբողջովին նվիրել եմ աշխատանքին. Rippi

Life.panorama.am-ը գրում է. Չնայած երգչուհի Rippi-ին Մոսկվայից Հայաստան են բերել թղթաբանական խնդիրները, այնուամենայնիվ, նա այստեղ անգործ չի մնում՝ օրեր առաջ «Հավանա» ժամանցի կենտրոնում նրա մասնակցությամբ կայացավ փրփուրե փարթի, որի ընթացքում երգչուհին ոչ միայն երգել է, այլեւ ստանձնել է երեկոյի դիջեյի պարտավորությունը. «Փրփուրե փարթիի գաղափարը իմը չէր, ինձ հրավիրել էին, ես էլ սիրով համաձայնեցի եւ շատ գեղեցիկ շոու կազմապերպեցինք»,-  զրույցում նշեց երգչուհին ու հավելեց, որ «Հավանա» ժամանցի կենտրոնում նրան աշխատելիս չենք տեսնի. «Սա ընդամենը մեկ միջոցառում էր, այսինքն հետագայում այնտեղ չեմ աշխատելու»,- նկատեց նա:

Անդրադառնալով առաջիկա նախագծերին՝ Rippi-ն նշեց. «Չգիտեմ այստեղ՝ Հայաստանում լինելու ընթացքում կհասցնեմ արդյոք տեսահոլովակ նկարահանել, թե ոչ, բայց արդեն օգոստոսին աշխատանքներ են նախատեսված Եվրոպայում, մասնավորապես Իսպանիայում, որտեղ Կոստա Բլանկայի նորաձեւության շաբաթի ընթացքում ելույթ կունենամ, այնտեղ նաեւ կմասնակցեմ «Face control» հաղորդման նկարահանումներին»:

Իսպանիա շրջագայության ժամանակ երգչուհին ցանկանում է նաեւ տեսահոլովակ նկարահանել. «Չգիտեմ կհաջողվի, թե ոչ, բայց ցանկություն ունեմ Իսպանիայում տեսահոլովակ նկարահանել»,- պատմեց երգչուհին:

Հայաստան վերադառնալու եւ կրկին մեկնելու մասին էլ երգչուհին հավելեց. «Պլաններ ունեմ նորից մեկնելու, սակայն դեռ չգիտեմ, թե երբ, քանի որ ունեմ թղթաբանական խնդիրենր, հենց կարգավորվեն, նորից կմեկնեմ, բայց թե բնակության նպատակով կրկին Մոսկվա կմեկնեմ, թե Եվրոպա, դեռ անորոշ է»:

Զրույցի ընթացքում Rippi-ն նշեց, որ այս ընթացքում անձնական կյանքը դասավորելու մասին չի մտածում. «Ինձ ամբողջովին նվիրել եմ աշխատանքին, այս շրջանում այդ թեմայով անգամ չեմ մտածում»,-նշեց երգչուհին, բայց եւ նկատեց, որ իր կողքին միայն ուժեց տղամարդու է պատկերացնում.

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին