▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր են հայ հայտնիների մտերիմ ընկերները

Այսօր Ընկերության միջազգային օրն է: Այդ առթիվ BlogNews.am-ը ձեզ է ներկայացնում հայ հայտնիների մտերիմ ընկերներին: 

Քրիստինե Պեպելյան և Անահիտ Մխիթարյան

Այս աղջիկները հաճախ են լուսանկար հրապարակում իրար հետ, գաղտնիք չէ, որ նրանց ընկերությունը երկար տարիների պատմություն ունի:  

Նազենի Հովհաննիսյան, Սոֆի Մխեյան, Անդրե և Ավետ Բարսեղյան, այս քառյակին հաճախ կարելի է միասին տեսնել, ընկերներն անգամ միասին են մեկնում հանգստանալու: Մի առիթով էլ Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում այսպիսի մեկնաբանություն էր գրել իրենց ընկերության մասին. «Թող մեր Ընկերությունը Միշտ Սոֆիի խաչի պես Փայլուն լինի, իմ շրթներկի պես Վառ, Անդրեի պես Կոկիկ և Ավետի պես Amazing !!!!:)))))))
Խոսքերի հեղինակ՝ Ա.Բարսեղյան։))»:

Տաթևիկ Ադումյանը, Նանան և Անատին միասին են անցկացնում թե՛ միմյանց ծննդյան տարեդարձերը, թե՛ առհասարակ ազատ ժամանակը: 

Մարինա Գրեգը և Անի Դաշյանը մտերիմ էին դեռ այն ժամանակվանից, երբ երկուսով աշխատում էին նույն հեռուստաընկերությունում, միասին էլ վարում էին «Մարդաշյան» հաղորդումը: Մարինայի՝ «ArmNews» հեռուստաընկերություն տեղափոխվելն անգամ չբաժանեց ընկերուհիներին:

 Մտերիմ են նաև դերասանուհի Անի Երանյանը և ռեժիսոր Ելենա Արշակյանը: Ելենայի գրեթե բոլոր սերիալներում իր մասնակցությունն ունի նաև Անին:

 Վերջին շրջանում հաղորդավարներ Արտակ Վարդանյանին և Դիանա Մալենկոյին հաճախ կարելի է տեսնել միասին, մտերիմ ընկերները սիրում են իրար հետ ժամանակ անցկացնել: Այս փաստն անգամ առիթ հանդիսացավ, որ նրանց սիրավեպ վերագրեն:  

Անուշիկ Ալավերդյանը և Անահիտ Սիմոնյանն էլ շուտ-շուտ են իրենց ֆեյսբուքյան էջերը թարմացնում միմյանց հետ արված նոր լուսանկարներով: Նրանց հաճախ կարելի է իրար հետ տեսնել տարբեր երեկույթներին և միջոցառումներին, իսկ Արևիկը նաև հաճախ է կրում Անահիտի հեղինակած հագուստը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին