▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարկը մարդ էր, ով հիմա շատ է պակասում. ընկերները` Մարկ Սաղաթելյանի մասին

 

Երկու տարի առաջ արյան սուր լեյկոզի՝ չարաբաստիկ արյան քաղցկեղի հետևանքով մահացավ հայկական հումորի ամենավառ դեմքերից մեկը՝ հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը:
 
Այսօր Life.panorama.am-ի հետ Մարկ Սաղաթելյանի մասին իրենց հիշողություններով կիսվեցին պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը, դերասան Մկրտիչ Արզումանյանն ու երգիչ Արամոն:
 
Գրիգոր Նազարյանը, ով Մարկ Սաղաթելյանի ամենամոտ ընկերներից մեկն էր, մեզ հետ զրույցում դժվարացավ իր ողջ կարոտն ու հույզերը նկարագրել, նա արտահայտվեց շատ կարճ, բայց լի կարոտով. «Քանի գնում է, նրա պակասը ավելի է զգացվում: Թվում էր, թե ժամանակի ընթացքում կմեղմվի այս ցավը, բայց ընդհակառակը՝ ավելի շատ է զգացվում նրա պակասը»:
«Մարկի նման մասնագետ, նրա նման մարդ, ով շփման մեջ այդքան անկեղծ ու ջերմ է, ես երկրորդին չեմ ճանաչում: Մարկը մարդ էր, ում վրա կարող էիր լիովին վստահ լինել, նա կարող էր կողքիդ լինել կյանքիդ ամենադժվար ժամանակահատվածում, նա կարող էր կիսել քո երջանկությունն ու տխրությունը: Մարկը մարդ էր, ով հիմա շատ է պակասում»,- նշեց Մկրտիչ Արզումանյանը:
Երգիչ Արամոն նկատեց, որ Մարկ Սաղաթելյանի հետ երբեք մոտ ընկերներ չեն եղել, բայց նրան որպես մարդ և մասնագետ միշտ է գնահատել. «Մենք երբեք մտերիմ ընկերներ չենք եղել, բայց շատ ենք շփվել իրար հետ: Յուրաքանչյուրը, եթե նրա հետ շատ քիչ էլ շփվեր, անմիջապես կհասկանար, որ նա իր ընտանիքին և ընկերներին շատ նվիրված մարդ է, Մարկը անհավանական կերպով էր կյանքը սիրում, նրա տեղը շատ է զգացվում: Մարկը վառ անհատականություն էր, շատ լավ, արտիստիկ շոումեն»,- նկատեց Արամոն:
 
Շարունակությունը՝ այստեղ:

life.panorama.am-ը գրում է, որ Մարկ Սաղաթելյանի մասին իրենց հիշողություններով կիսվեցին պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը, դերասան Մկրտիչ Արզումանյանն ու երգիչ Արամոն: 

Գրիգոր Նազարյանը, ով Մարկ Սաղաթելյանի ամենամոտ ընկերներից մեկն էր, մեզ հետ զրույցում դժվարացավ իր ողջ կարոտն ու հույզերը նկարագրել, նա արտահայտվեց շատ կարճ, բայց լի կարոտով. «Քանի գնում է, նրա պակասը ավելի է զգացվում: Թվում էր, թե ժամանակի ընթացքում կմեղմվի այս ցավը, բայց ընդհակառակը՝ ավելի շատ է զգացվում նրա պակասը»:

«Մարկի նման մասնագետ, նրա նման մարդ, ով շփման մեջ այդքան անկեղծ ու ջերմ է, ես երկրորդին չեմ ճանաչում: Մարկը մարդ էր, ում վրա կարող էիր լիովին վստահ լինել, նա կարող էր կողքիդ լինել կյանքիդ ամենադժվար ժամանակահատվածում, նա կարող էր կիսել քո երջանկությունն ու տխրությունը: Մարկը մարդ էր, ով հիմա շատ է պակասում»,- նշեց Մկրտիչ Արզումանյանը:

Երգիչ Արամոն նկատեց, որ Մարկ Սաղաթելյանի հետ երբեք մոտ ընկերներ չեն եղել, բայց նրան որպես մարդ և մասնագետ միշտ է գնահատել. «Մենք երբեք մտերիմ ընկերներ չենք եղել, բայց շատ ենք շփվել իրար հետ: Յուրաքանչյուրը, եթե նրա հետ շատ քիչ էլ շփվեր, անմիջապես կհասկանար, որ նա իր ընտանիքին և ընկերներին շատ նվիրված մարդ է, Մարկը անհավանական կերպով էր կյանքը սիրում, նրա տեղը շատ է զգացվում: Մարկը վառ անհատականություն էր, շատ լավ, արտիստիկ շոումեն»,- նկատեց Արամոն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին