▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վիտամին» ակումբը փակվու՞մ է

Երկար ժամանակ է` «Վիտամին ակումբ»-ը նոր հաղորդումներով չի ներկայանում, ինչն արդեն հումորային ակումբի երկրպագուներին անհանգստանալու տեղիք է տալիս:Life.panorama.am-ը կապ հաստատեց «Վիտամին ակումբ»-ի պրոդյուսեր Վլադ Սահակյանի հետ՝ պարզելու, թե ինչու է նոր եթերաշրջանը ուշանում և արդյոք «Վիտամին ակումբ»-ն այլևս եթերում չի լինի.

«Այս շրջանում «Վիտամին ակումբ»-ը գտնվում է դադարի շրջանում, որովհետև տղաները ներգարվված են տարբեր նախագծերում՝ Գարիկը նկարահանվում է գեղարվեստական ֆիլմում, Արամը պատրաստվում է ռուսական «Голос» նախագծին, որի կույր լսումները կսկսվեն օգոստոս ամսից: Բացի տղաների կողմնակի զբաղվածությունից, մենք բոլորս զբաղված ենք մեր նոր նախագծով, խոսքը «Վիտամին-սպորտ» ինտերնետային սպորտային ալիքի մասին է, որի միջոցով մեր երկրում փորձում ենք նպաստել սպորտի զարգացմանը: Ի դեպ՝ ալիքը արդեն գործում է «V Sport» անվամբ, բայց որպես այդպիսին շնորհանդես դեռ չի եղել»,-նշեց նա:

«Միաժամանակ, նոր հումորային, ժամանցային նախագծեր ունենք, որոնցով այս պահին զբաղված ենք, բայց թե, երբ դրանք եթեր դուրս կգան, և դրանից կախված «Վիտամին ակումբ» հաղորդաշարը, երբ կլինի էկրաններին կամ մոտական ժամանակներս կլինի, թե ոչ, պարզ կդառնա ավելի ուշ: Շեշտեմ, որ այս պահին մեկնաբանություն չտալը կապված է միայն այն փաստի հետ, որ մենք ինքներս էլ դեռ ոչինչ հստակ չգիտենք»,- նկատեց Վլադ Սահակյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ «Վիտամին ակումբ» հաղորդաշարը այլևս չլինի եթերում, պրոդյուսերը պատասխանեց. «Հնարավոր է, որ առաջիկայում «Վիտամին ակումբ»-ը լինի ոչ եթերային ձևաչափում, այսինքն՝ մի որոշ ժամանակ գուցե ներկայանանք համերգային տարբերակով: Եթե երկու նոր ծրագիր իրականացնենք, ապա հազիվ թե այս պահին հասցնենք նաև «Վիտամին ակումբ»-ը նկարահանել»:

Վլադ Սահակյանը նկատեց, որ մարդկանց խուճապն ու անհանգստությունը զուր է, քանի որ «Վիտամին ակումբ»-ը աշխատում է շատ առողջ մթնոլորտում. «Հեռուստատեսային գործունեության համար շատ նորմալ է, որ մի ծրագիր որոշ ժամանակ գնա դադարի, դրան փոխարինեն նոր ծրագրերը, հետո նախկին ծրագիրը կրկին վերադառնա եթեր»,- նշեց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին