▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր КВН-ի դպրոցական լիգայի ցանկացած մասնակից ավելի պրոֆեսիոնալ է, քան Կամո Թովմասյանը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Կամո բլոգի հանդեպ բնական է երբեք սիմպատիա չեմ ունեցել, բայց դե կարծել եմ, որ իրա ոլորտում գոնե նորմալ մասնագետ ա, որ տենց թվեր ա կրակում միջոցառումներ լուսաբանելու համար ու տվողներ էլ կարծես թե կան: Նոր մի հերթական լաունջ կաֆեի բացումն եմ նայում, հարցազրույց ա վերցնում Վիտամինի տղաներից ու լրիվ անկեղծ եմ ասում ձեզ, էս մարդը անգամ խոսափողից օգտվել չգիտի...

3 հարց ա տալիս, երեքի վերջում էլ նախադասությունը եզրափակող բառերը չեն լսվում, քանի որ միտքը չավարտած խոսափողը տանում մտցնում ա զրուցակցի բերանը... Բնական է, որ պատասխանի վերջին բառերն էլ չենք լսում, քանի որ ինքը հենց տեսնում ա, որ ավարտը մոտ ա, էլ չի էլ սպասում, քեզ թողնում ա առանց խոսափող ու ա անցնում ա հաջորդ հարցին... Էսօր КВН-ի դպրոցական լիգայի ցանկաված մասնակից ավելի պրոֆեսիոնալ ա քան Կամոն, քանի որ այնտեղ հենց խոսքը չվերջացրած խոսափողը իջացնում ես խմբագիրը գոռում ա «ՍՏՈՊ!» ու ամեն ինչ պետք ա նորից սկսես...

Կամոյի վրա գոռացող չկա աչքիս, դրա համար էլ զիբիլ ա արտադրում ու չի էլ գիտակցում, որ դա իսկապես զիբիլ ա:

Վազգեն Սաղաթելյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին