▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալ եմ, որ անհանգստանում, աղոթում էին մեզ համար. Անի Երանյանն ավտովթարից հետո առաջին անգամ խոսել է

Դերասանուհի Անի Երանյանն ավտովթարից հետո առաջին անգամ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր անհանգստանում, աղոթում էին մեր համար: Հավատացեք, որ Ձեր ջերմ խոսքերը և վերաբերմունքը շատ մեծ լումա ունեցան մեր շուտ ապաքինման հարցում: Մենք արդեն քիչ-քիչ ապաքինվում ենք»:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Անի Երանյանի վարած «Հունդայի էլանտրա» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի ոչ թույլատրելի հատվածից դուրս է եկել Երևան-Իջևան ավտոճանապարհի 73.6կմ հատված և դեպի Իջևան ուղղության ավտոճանապարհի երթևեկելի ձախ գոտում բախվել Իջևան ընթացող, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գ.Պողոսյանի վարած «Մերսեդես բենս» մակնիշի  ավտոմեքենային և վթարի ենթարկվել:

Ավտովթարի հետևանքով տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել երկու ավտոմեքենաների ուղևորները, ովքեր նախ բուժօգնության են դիմել «Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ, ապա՝ «Հունդայի էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Անի Երանյանը և նրա երկու ուղևորները, բուժօգնություն ստանալու համար, տեղափոխվել են Երևան քաղաքի «էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ, իսկ Գագիկ Պողոսյանը և վերջինիս ուղևոր Մարինե Կարապետյանը բուժօգնության համար դիմել են Երևան քաղաքի թիվ 3 կլինիկական հիվանդանոց:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ վթարի մասնակից, դատավոր Գագիկ Պողոսյանը նշել էր, որ Անի Երանյանի դեմ բողոք չի ներկայացնելու:

Հավելենք նաև, որ Անի Երանյանի մասնակցությամբ ավտովթարի դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է բողոքի բացակայության պատճառաբանությամբ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ):

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին