▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղք ես, Գոռ, շա՜տ մեղք.հիշիր թշվառ վիճակդ. Լևոն Մութաֆյանի պատասխանը` Գոռ Հակոբյանին

Արդեն տեղեկացրել ենք, որ  թատերագետ Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում քննադատել էր Արմեն Պետրոսյանին.  Միհրան Ծառուկյանին և Արմինկային: Քննատությանը հաջորդել է դերասան Գոռ Հակոբյանի սուր մեկնաբանությունը: Լևոն Մութաֆյանն էլ իր հերթին ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Գոռ Հակոբյանին.

«Երբ տգետին, ուղեղի հարցով անօգնական մեկին հանուն իր մոր օգնում ես, դարձնում բուհի ուսանող, լուծում կրթության հետ կապված բոլոր հարցերը... միայն նման լկտի ձևով կարող է արձագանքել... Ինչ ասեմ, Գոռ, փռշտամ, քաշիդ մի տասը հոգի կհանեմ թե որպես լրագրող, թե որպես արվեստագետ...Էդ ե՞ս եմ չկայացած... Մեղք ես, Գոռ, շա՜տ մեղք... հիշիր թշվառ վիճակդ: Ու եթե Հայաստանում մեկը գտնվոց, որ քեզ տեր կանգնեց, դա Լևոն Մութաֆյանն էր: Իսկ իմ լրագրողական որակները դու չէ, որ պիտի գնահատես... Բայց քո արվեստն իմ գնահատման տիրույթում է: ԻԲՐԵՎ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻ...Դե ճիշտ են ասում, որ արջի քոթոթները հենց մեծանում, սկսում են...Անկեղծորեն, չէի արձագանքի, բայց երախտամոռությունդ հավանաբար անսահման է:Քո լրագրող մայրիկից հետաքրքրվիր իմ պրոֆեսիոնալ որակների մասին... Ավելին չասեմ, քո մակարդակին չիջնեմ ու չվիրավորեմ, ինչքան չլինի իընկերոջս տղան ես... Ընդամենը մի բառ՝ ԱՆԱՄՈԹ...»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին