▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական ժամանակակից կինոյի թերությունների թոփ հնգյակ

1.Ներքին կոնֆլիկտը մնում է ներքին ու չի վերածվում արտաքին կոնֆլիկտի... Ու ստիպված պերսոնաժի ներաշխարհը ու դրանում տիրող քաոսը ցույց տալու համար ստիպված կիրառվումա կադրի ետևում ձայն(զակադրվի գոլոս)

2.Բացասական կերպարը բացարձակ բացասականա, դրական կերպարը բացարձակ դրական: Լավ էլի, ախպոր պես... մի արեք տենց: Ստանսիլավսկին, ես չէ հա՛, Ստանիսլավսկին ասումա դրականի մեջ ցույց տուր բացասականը, բացասականի մեջ դրականը: Դա նույննա, որ ասենք ցույց տաս մեկին ով սիրտ չունի, բայց ունի թոքեր, ստամոքս և այլն... մի խոսքով կիսատ-պռատա, մեկ ամբողջություն չի... 

3.Յուրաքանչյուր իրավիճակ ներկայացվումա մեծամասնության կարծրատիպերի հետ հաշվի նստելով ու դրանով իսկ էտ կարծրատիպերը ավելի կարծրացնելով: Լինդա Սեգերն ասում ա եթե դու ուզում ես կառուցել "սեր առաջին հայացքից" տեսարան, դու պետքա ընտրես ամենաօրիգինալ տարբերակը այլ ոչ թե ցույց տաս թե ինչպես տղան արագ արագ քայլելով անփութորեն դիպչեց իր կողքով անցնող աղջկա ձեռքին, ում ձեռքերից վայր են ընկնում գրքեր, տղան կռանում է որպեսզի հավաքի, աղջիկն նույնպես ու օպլյա, պատրաստ է: Լավ էլի տենց մի արեք...

4.Հայ կինոստեղծողների մեծամասնությունը կարծես առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ որքան տարօրինակ այնքան լավ: Ասենք անձրևը սովորական անձրև չի այլ էսիմ ինչա... զեյթունի ձեթի նման մի հեղուկ, կամ ասենք ջրի հետ բացած վաքս... հասկանում եմ ուղղակի ինքն այդպես է տեսնում անձրևը: Իսկ ես ուղղակի մեյնստրիմի տակ մեծացած այսինքն չմեծացած մեկն եմ, որ չեմ հասկանում ինչ ասել է արտհաուս: Ուղղակի հիշեցման կարգով ասեմ , որ Ֆելինին մինչև իր էսպես ասած հեղինակային էստեղ տեղին է ասել՝ տարօրինակ ֆիլմերը ստեղծելը ուղղակի սցենար էր գրում բառիս ոչ վատ իմաստով՝ բանական ֆիլմերի համար, որտեղ անձրևը անձրևի նման էր... Իսկ այ օրինակ Բունյուելի առաջին ֆիլմերից մեկը որի և սկիզբը և ընթացքը և հանգուցալուծումը(եթե իհարկե ֆիլմի սցենարը կարելի է դատել դասական կինոդրամատուրգիայի կոմպոզիցիայի տեսության կանոններով) տարօրինակ էր: Դրա համար էլ ֆիլմի էկրաններ բարձրանալու առաջին օրը Բունյուելը գրպանի մեջ քարեր էր դրել, այսպես ասած ֆիլմից դժգոհողներին "հանգստացնելու համար" Ինչքան էլ որ համոզված եք այն բանում որ դուք Բունյուել եք ծնվել, պարոնայք շարֆը վզին քցածներ, միևնույն է լավ կլինի, որ ձեր "ֆիլմի" պրեմիերայի օրը մի քանի քար, կամ ռագադկա էլ դուք վերցնեք ձեզ հետ: Կարճ ասած բոլորդ ի ծնե Մաշտոց չեք, ինչպես և Մաշտոցը... Սովորեք գրել սցենար, որտեղ ցույց կտաք հասարակ մի պատմություն որտեղ արևը կլոր է, լուսինը ժամանակ առ ժամանակ... Բա ձեր ձեռքը էլ ինչ միջոցով պետք է "բացվի"։

5. Հինգերրորդ թերությունը որը ստիպում է իսկական կինոն գնահատողներին կոֆեյի բաժակ նայել, քանց նայել էն ինչ-որ էսօրա արտադրվում, դա այն է որ ռեժիսոր ասվածը (եթե կարելի է այդպես կոչել ասենք՝ ֆենտզին, Ֆանտաստիկայից չտարբերողներին, ու Հիչքոքին թյուրիմացաբար սարսափ ժանրի հիմնադիր համարողներին), թքած ունի հանդիսատեսի թե՛ կարծիքի և թույլ կտամ ասել հանդիսատեսի վրա: Իր համար ով իր ֆիլմը չի հասկացել բութա, ով հասկացելա նա փրկվելա... նա հետայսու կքայլի ճշմարիտ ճանապարհով.. վերջ նա փրկվեց... Լավ էլի տենց մի արեք: Կարծիքի վրա թքելը ուրիշ բանա, հանդիսատեսի վրա թքելը լրիվ մեկ այլ, հիմա կասեմ: теория зрительного восприятия Կա նման մի հասկացություն որը կարծում եմ մի առանձին գիտությունա, որն ասենք ուսումնասիրումա այն թե հանդիսատեսը, կամ ավելի ճիշտ միջին վիճակագրական մարդը որոնցից էլ բաղկացածա էտ հանդիսատեսը քանի րոպեա ընդունակ կլանել կոմեդիան եթե դա կոմեդիայա, որ կա պերիպետիյա հասկացություն, երբ ֆիլմի փոխանցած էմոցիան փոխում է իր տեսակը, ասենք եթե մի քանի րոպե առաջ դու այդ ֆիլմը նայելիս տխրում էիր, ապա մի քանի րոպե հետո շնորհիվ դրամատուրգիական այս հնարքի դու սկսում ես առնվազն չտխրել եթե չասենք ուրախանալ: Սա արվում է հանդիսատեսին չհոգնեցնելու համար ու կապ չունի հանդիսատեսի ազգությունը, բոլորս նույն անատոմիան ունենք ....

Այս ամենը հաշվի չառնելն էլ կոչվում է թքել հանդիսատեսի վրա: Դե իսկ, որ հանդիսատեսի կարծիքի վրա թքած ունենք ու ունենք դրանում ոչ մի խոսք... Դրա վառ օրինակը՝ տեսնենք թե էս երկար փոստս ով կկարդա ՃՃՃ

p.s. լավ կարծես երկար ստացվեց մյուս թերությունների մասին երևի հետո

Երևի Շարունակելի....

Գառնիկ Զաքարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին