▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չհամարձակվեցինք գնալ մինչև վերջ. Ջիգարխանյանը խոստովանել է, որ մինչ օրս սիրում է Գուրչենկոյին

Արմեն Ջիգարխանյանն առաջին անգամ պատմել է իր և դերասանուհի Լյուդմիլա Գուրչենկոյի հարաբերությունների մասին: Դերասանները ծանոթացել էին 60-ականների վերջերին. տարիներ շարունակ մտերիմ լինելով` նրանց հարաբերություններն ավելի քան ընկերական էին դարձել: Ռուսական 7 дней ամսագրին տված  բացառիկ հարցազրույցում Ջիգարխանյանը  Լյուդմիլա Մարկովնայի մասին ասել է հետևյալը.

«Գրեթե մեկ ամիս մենք անցկացրել ենք Պրիելբրուսյեում՝  Գովորուխինի «Սպիտակ պայթյուն» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Հետագայում ես նրան տարբեր դերերում եմ տեսել, և կարող եմ ասել, որ ավելի հետաքրքիր և հակասական կին իմ կյանքում ես, հավանաբար, չեմ տեսել։ Ե՛վ մասնագիտության մեջ, և՛ անձնական փոխհարաբերություններում։ Գիտեք, ինչպես ասում են՝ անվերջ կարելի է նայել կրակին և ջրին։ Այդ ցուցակում ես կավելացնեի նաև Լյուսյային։ Նրան հետևելը միշտ էլ հետաքրքիր և գրավիչ է եղել: Իմ  աչքի առջև նա ամուսնանում էր  այս կամ այն տղամարդու հետ: Ի դեպ` նրանցից վերջինի հետ շփում ունեցել ենք….Մի խոսքով`  իմ խելքի բանը չէ, թե նրանք ինչու էին այդքան հաճախ փոխվում…»:

1973 թվ.-ին Գուրչենկոն և Ջիգարխանյանը նկարահանվում էին «Հին պատեր» ֆիլմում:

«Լյուսյայի համար դա շատ կարևոր ֆիլմ էր. երկար տարիներ անց առաջին անգամ հանդես էր գալիս լուրջ դրամատիկ դերում: Մենք նրա հետ կատարում էինք արդեն ոչ երիտասարդ զույգի դեր, ովքեր սիրահարվել են։ Եվ երբ ես նրան գրկում էի, համբուրում էի տեսախցիկի առաջ, այնպիսի զգացողություն էր, որ այդ պահին դա անհրաժեշտ է ոչ միայն Աննա Սմիրնովային, ում դերը նա կատարում էր, այլև հենց Լյուսյային։ Այո, դա ճիշտ է, երբ մենք կիրք էին պատկերում, այնպիսի զգացողություն էր, որ մենք երկուսս էլ ցանկանում ենք դա: Ես հասկանում եմ ամերիկացի դերասաններին,  ովքեր սիրահարվում են և ամուսնանում նկարահանումների ժամանակ՝ զգացմունքներն իրական ապրելու համար։ Եթե մենք լինեիք Հոլիվուդում, ես և Լյուսան հաստատ կամուսանայինք, սակայն ոչ, մենք ապրում էինք այլ երկրում, մենք այդպես էլ մեզ ավելորդություն թույլ չտվեցինք։ Չհամարձակվեցինք գնալ մինչև վերջ։ Սակայն կարող եմ խոստովանել, որ մինչ այժմ սիրում եմ նրան։ Անկեղծ»,- խոստովանել է Ջիգարխանյանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին