▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ հայտնիներ, ովքեր սպասում են իրենց առաջնեկին

Blognews.am-ը գրում է. Հղիությունը կնոջ կյանքի այն փուլն է, երբ բոլորն ուշադիր են քո հանդեպ և անգամ պատրաստ են տանել քո բոլոր քմահաճույքները: Պատկերացրեք՝ որքան քաղցր է հնչում, երբ բժիշկն ասում է՝ «դուք բալիկի եք սպասում»։

Նախորդ անգամ ներկայացրեցինք 2014-ին մայրացած հայ հայտնիներին, այս անգամ ներկայացնում ենք այս տարի մայրանալ պատրաստվող հայտնի կանանց:

Հաղորդավար Արտավազդ Ամիրյանն և Մարիամը անցած տարի միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ այս աշնանը կծնվի զույգի առաջնեկը: Մարիամը և Արտավազդն աղջիկ են ունենալու, ում անվանակոչելու են Արտավազդի մայրիկի անունով՝ Օվսաննա:

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը և դաշնակահար Կարեն Մամիկոնյանն անցյալ տարվա հուլիսի 25-ին պսակադրվեցին Երևանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Շուտով նրանց փոքրիկ ընտանիքը կհամալրվի, զույգի առաջնեկն աղջիկ է:  

Երբ դերասանուհի Մարիամ Մելիքյանն իմացել է իր հղիության մասին, ամուսնու համար գեղեցիկ ընթրիք է պատրաստել և հայտնել այդ լուրը: Մեզ տված հարցազրույցի ժամանակ դերասանուհին նշել էր, որ ներքին ձայնը հուշում է, թե աղջիկ է ունենալու, շուտով հայտնի դարձավ, որ նա չէր սխալվում՝ զույգն իսկապես սպասում է իրենց դստեր ծնվելուն:

Երգչուհի Էմմին երկար ժամանակ գաղտնի էր պահում իր ամուսնության մասին լուրը: Հիմա նա բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, իսկ վերջերս էլ, տեղադրելով իր կլորիկացած փորիկով լուսանկարը, ցույց է տվել, որ սպասում է իր առաջնեկին: Երգչուհու բալիկը տղա է լինելու։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին