▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսի 25-ամյա որդին անհետացել է

Հոլիվուդյա դերասան Թոմ Հենքսի 25-ամյա որդին`Չեստերը, անհետացել է: Արդեն մի ամիս է, ինչ երիտասարդը կապ չի հաստատել ընտանիքի անդամների և ընկերների հետ: Նշենք, որ Թոմ Հենքսը դեռևս ոստիկանություն չի դիմել` չցանկանալով ավելորդ խոսակցությունների տեղիք տալ: Դրա փոխարեն, դերասանը դիմել է մասնավոր հետախույզի օգնությանը, ով ողջ աշխարհով  փնտրում է երիտասարդին:

Ի տարբերություն իր ավագ եղբոր`25-ամյա Չեստերը վարում է ազատ կյանք: Նա հետաքրքրվում է հիփ-հոփ երաժշտությամբ և օգտագործելով իր հայրիկի անունը և գումարները` ամեն ինչ անում է, որպեսզի հայտնի դառնա այդ ասպարեզում:

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին