▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանուն որբերի բարեգործական պոռնկությամբ զբաղվել ցանկացողներ չկա՞ն

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մարդիկ լրիվ են ցնդել: Ի՜նչ ասես լսել էի, բայց բարեգործական ստրիպտիզ, այն էլ՝ մանկատների համար չէի լսել: Ես, իհարկե, հասկանում եմ, որ Վարդան Ռուսաստանում 3-րդ էշելոնի կերար է այնտեղի էստրադայում ու ամենամեծ ձեռքբերումները կարելի է համարել Սեդակովայի ինստագրամում կիսաէրոտիկ լուսանկարներն և Ուրգանտի շոուի ժամանակ «տռուբա ծռելու» մաստեր կլասսը ու հասկանում եմ, թե ինչու է նա հաճախ Հայաստան գալիս ու փորձումնմ էստեղ ինչ որ բան անել: Ի վերջո, Հայաստանում նրան շատ ավելի շատ են ճանաչում, քան Ռուսաստանում ու էստեղ ավելի մեծ են շանսերը փիառվելու, բայց ախր սե՞նց:

Ընդհանրապես, ինչ կարգի այլասերված երևակայություն է պետք ունենալ, որպեսզի մոգոնել բարեգործակկան ստրիպտիզի պես ւոռոդ գաղափար: Ու այլասերվածն էլ մի կողմ, ի՞նչ կարգի տկարամիտ ետք է լինել, որպեսզի էլ ավելի արդյունավետ լինելու համար, ընտրել էլ ավելի սենտիմենտալ երանգ ու հայտարարել, որ Վարդան տռուբեն ծռելու ա հանուն որբ երեխաների:

Էհ հետո՞: Էլիտար ու ոչ այնքան էլիտար մարմնավաճառներ չկա՞ն, ովքեր կցանկանային հանուն որբերի բարեգործական պոռնկությամբ զբաղվել մի ինչ որ ժամանակ ու ողջ հասույթը տրամադրել մանկատներին:

Չի կարելի հանուն փիառի ու վարկանիշի ամեն բանի գնալ:

Գուրգեն Վարոսյան

Հիշեցնենք, որ օրերս VARDA-ն երևանյան ռեստորանային համալիրներից մեկում ներկայացրել է իր շոու-ծրագիրը, որից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է Գավառի մանկատան սան 15-ամյա Նինային, որը տեսողության խնդիր ունի, և Երեւանի «Մարի Իզմիրլյան» մանկատան երեխաներից մեկի ողնաշարի վիրահատության եւ դեղորայքի ձեռքբերման համար: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին