▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ ընտրյալը պետք է իմ խառնվածքի տեր անձնավորություն լինի. Անի Քրիստի

Դիտեք նաև՝

Armlur.am-ը գրում է. Օրեր առաջ երգչուհի Անի Քրիստին, ով տեւական ժամանակ է` բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, այցելել է հայրենիք: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է վերադարձին ուղեկցող զգացումների, ամերիկյան կենսակերպի, այնտեղի գործունեության մասին: Երգչուհին զրուցել է նաեւ նոր համագործակցությունների եւ սպասվող համերգի մասին: Նա անդրադարձել է նաեւ անձնական կյանքին` շեշտելով, որ իր ընտրյալը, միանշանակ, պետք է հայ լինի:

-Անի՛, եթե չեմ սխալվում` երկու տարի էր, ինչ Երեւանում չէիք եղել. այս ընթացքում ի՞նչն է մեր քաղաքում փոխվել:

-Այս ընթացքում շատ բան չի փոխվել, պարզապես, գալով այստեղ` ես տեսա ավելի գեղեցիկ շինություններ եւ մարդաշատ փողոցներ:

-Ֆեյսբուքյան Ձեր էջում գրել էիք, որ 16 տարի Ձեր մայրիկի հետ նույն քաղաքում չէիք եղել. ինչպե՞ս էր այդպես պատահել, կմանրամասնե՞ք: Մայրիկի հետ հոգեւոր կապը, թերեւս, ամուր է, այո՞:

-Մայրս ապրում է Բրյուսելում, նախորդ տարի նա 15 տարվա ընդմիջումից հետո եղել էր Երեւանում, սակայն ես իր հետ չէի: Արդեն այս տարի ես Լոս Անջելեսից, մայրս Բրյուսելից մեկնեցինք Երեւան եւ հանդիպեցինք: Իհարկե, ես նրան շատ եմ այցելել Բրյուսելում, սակայն Երեւանում մեր հանդիպումը կայացավ 16 տարվա ընդմիջումից հետո: Եվ, անկախ մեզ բաժանող տարածությունից, իմ ու մայրիկիս միջեւ հոգեւոր կապն ուժեղ է:

-Երեւանում նոր երգերի ձայնագրությամբ զբաղվո՞ւմ եք: Մենահամերգի մասին մտածո՞ւմ եք, իսկ երկրպագուների հետ հանդիպում կլինի՞:

-Այստեղ ձայնագրություններ եղել են եւ դեռ լինելու են: Համերգ պլանավորում եմ ունենալ հաջորդ տարի` կապված բեմական գործունեության եւ 30-ամյակիս հետ: Համերգի խորագիրը, թերեւս, կլինի «Անին եւ ընկերները». տեսնենք` ինչպես կստացվի: Իսկ երկրպագուների հետ հանդիպում, չգիտեմ, որքանով կստացվի կազմակերպել, բայց մյուս տարի անպայման կլինի:

–Անի՛, ամերիկյան միջավայրում ապրելուց եւ աշխատելուց հետո կա՞ մի փորձառություն, որը կուզենայիք բերել Հայաստան: Առհասարակ, մտածում եք այնտե՞ղ, թե՞ այստեղ հաստատվելու մասին:

-Փորձառությունը` կախված հասունության հետ, ինձ հետ է ամենուր` անկախ բնակության վայրից: Թե ինչ կլինի հետո, ոչինչ ասել չեմ կարող, բայց որ սիրում եմ իմ հայրենիքն ու իր հետ կապված ամեն բան, դա հստակ է:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին