▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հինգ երևույթ, որ չի սիրում մոդել Անահիտ Հարությունյանը տղամարդկանց մեջ

BlogNews.am-ը գրում է. Մոդել Անահիտ Հարությունյանն այսօր շատ տղամարդկանց ուշադրության կենտրոնում է: Նա համալրում է ամենապահանջված և համարձակ հայ մոդելների շարքը:  Անահիտը նշել է այն երևույթները, որոնք չի սիրում տղամարդկանց մեջ:

  1. Ժլատությունը
  2. Երբ ասված խոսքերը չեն համապատասխանում գործողություններին
  3. Կրթված չլինելը, անհետաքրքիր լինելը, զրույցի թեմա չունենալը
  4. Հումորի զգացումի բացակայությունը
  5. Ձրիակերությունը, մասնավորապես՝ կանանց հաշվին։

Մոդելը կարողանում է տարբերել նման մարդկանց, քանի որ կյանքում հանդիպել են այդպիսինները. «Ես աշխատել եմ որքան հնարավոր է հեռու մնալ նման մարդկանցից, քանի որ տղամարդկանց վերոնշյալ տեսակներն ինձ համար տհաճ են: Ուզում եմ նաև իմ կողմից ավելացնել ևս մի երևույթ, որ չեմ սիրում՝ նեղացկոտությունը, չեմ սիրում նեղացկոտ տղամարդկանց»:

Անահիտը կարծում է, որ նշված կետերը հանդիպում են բավականին հաճախ, դրանք կարող են լինել թե՛ բնավորության գիծ, թե՛ անհատական հետապնդվող շահի միտում. «Ես միայն մի խորհուրդ կտամ աղջիկներին՝ լինել ավելի զգոն և սթափ, ութսուն տոկոսի դեպքում լուրջ չընդունել նման տղամարդանց սիրահետումները»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին